Աբովյանի քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանի մի քանի համակիրների բերման են ենթարկել:

Աբովյանի քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանի մի քանի համակիրների բերման էին ենթարկել ապօրինի զենք կրելու կասկածանքով։

Ըստ ոստիկանության՝ այդ մասին եղել է ահազանգ։

Աբովյանի ոստիկանություն էին գնացել նաեւ ԲՀԿ-ական պատգամավորներ՝ տեղեկանալու ոստիկանական գործողության պատճառների մասին։ Վահագն Գևորգյանի համակիրներին խուզարկելուց հետո ազատ են արձակել․ նրանց մոտ զենք չի հայտաբերվել։

Նմանատիպ գրառումներ