Աբովյանի 29/7 ընտրատեղամասում նախնական հաշվարկով 3 ձայնի տարբերությամբ ՔՊ թեկնածուն առաջ է անցել գործող քաղաքապետից (տեսանյութ):

21:58

27/9 ընտրատեղամասում ավարտվեց ձայների հաշվարկը:

Գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի օգտին այս ընտրատեղամասում քվեարկել էր 266 ընտրող, Գրիգոր Գուլյանի օգտին՝ 269: Այս տեղամասում նախնական հաշվարկներով ընդամենը 3 ձայնի տարբերությամբ հաղթեց իշխող ուժի թեկնածուն:

Մյուս երեք թեկնածուները միասին 29 քվե էին հավաքել, 8 քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց:
Նշենք, որ այս ընտրատեղամասում ընտրությանը մասնակցել է 572 ընտրող:

21:08

Թեպետ Աբովյանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են 5 թեկնածուներ, Վագժհագն Գևորգյան, Գրիգոր Գուլյան, Սասուն Գրիգորյան, Մանուկ Մկրտչյան, Արթուր Ղազարյան, սակայն հիմնական պայքարը ընթանում է ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանի և գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի միջև:

29/7 ընտրատեղամասում, որտեղից Tert.am-ը հաշվարկը ցուցադրում է ուղիղ եթերում այս պահին կարելի է ասել, որ ՔՊ-ական թեկնածուն և գործող քաղաքապետը հավասար ձայներ են ստացել: Ձայների հաշվարկը շարունակվում է:


20:40

29/7 ընտրատեղամասում բացվեց քվեարության արկղը և սկսվեց հաշվարկը:

Աբովյանում ավարտվեց քաղաքապետի ընտրությունը, սկսվում է հաշվարկը:

Աբովյան քաղաքում այսօր քաղաքապետի ընտրություններ էին: Վաղ առավոտից բացվել էին տրատեղամասերը:

Ժամը 20:00-ին փակվել են բոլոր 27 տեղամասերը։

Հիշեցնենք, որ քաղաքում ընտրողների թիվը 44 600 է: Ընտրություններում առաջադրվել է 5 թեկնածու։

Այս պահին Tert.am-ը հաշվարկին հետում է 29/7 ընտրատեղամասում:

Հիշեցնենք, որ սա այն ընտրատեղամասն է, որտեղ տեղի է ունեցել միջադեպ: Հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամի մոտ կար ընտրացուցակ՝ ընտրողների անուն ազգանուններով և հեռխոսահամարներով:

Այնտեղ էր գնացել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, սակայն նրան դիտորդներից մեկը նկատողություն էր արել՝ նշելով, որ իրավունք չունի գտնվել ընտրատեղամասում:

Այս պահին ընտրատեղամասում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, որից հետո կսկսեն հաշվարկը:

Նմանատիպ գրառումներ