Ադրբեջանը ՀՀ սահմանի մոտ նոր զորամասային համալիր է կառուցել։

Ադրբեջանը ՀՀ սահմանի մոտ  շահագործման է հանձնել նոր զորամասային համալիր՝ «Ղազախ» ջոկատի համար։  Այս մասին հայտնում է Minval.azը՝ հղում տալով սահմանապահ ծառայության գերատեսչության կայքին։

Ինչպես հաղորդվում է, բացման արարողությունը տեղի է ունեցել հունիսի 29-ին, որին մասնակցել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ղեկավար գեներալ Գուլիևը։ Նա նշել է, որ նորակառույց զորամասային համալիրը կարևոր քայլ է Ադրբեջանի  պետական սահմանների ամբողջականությունն ապահովելու համար։

Zham.am

Նմանատիպ գրառումներ