Ադրբեջանի սահմանադրական դատարանը կդիտարկի խորհրդարանի լուծարման հարցը:

Կայացել է Ադրբեջանի սահմանադրական դատարանի պալատի հերթական նիստը, հաղորդում է ԱզերԹԱջը:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սահմանադրական դատարան հարցում էր ուղարկել խորհրդարանի լուծարման հարցի սահմանադրականության մասին:

Պալատի նիստի ժամանակ քննարկվել է Ադրբեջանի նախագահի հարցումն ու որոշում է կայացվել դրա ընդունման մասին:

Հարցումը ըստ էության կդիտարկվի դեկտեմբերի 4-ին ժամը 12:00-ին սահմանադրական դատարանի պլենումի ժամանակ կողմերի մասնակցությամբ

Նմանատիպ գրառումներ