Ալիևները հեռախոսազրույց են ունեցել Լուկաշենկոյի հետ:

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Իլհամ Ալիևն ու Մեհրիբան Ալիևան շնորհավորել են բելառուսական պետության ղեկավարին հուլիսի 3-ին նշվող Անկախության օրվա և Եվրոպական 2-րդ խաղերի հաջող անցկացման կապակցությամբ։

«Քննարկվել է նաև սպասվող երկկողմ շփումների ժամանակացույցը, և առհասարակ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հարցը»,-ասված է Բելառուսի նախագահի մամուլի հաղորդագրության մեջ:

Նմանատիպ գրառումներ