Ահաբեկչական պայթյուն է տեղի ունեցել Սիրիայի Ղամիշլի քաղաքի հայաշատ թաղամասում. կա 11 տուժած

Հուլիսի 11-ին՝ երեկոյան 6:00-ին, հզոր պայթյուն է տեղի ունեցել Սիրիայի հյուսիսում գտնվող Ղամիշլի քաղաքի հայաշատ թաղամասում:

Ինչպես հաղորդում է տեղի «Գանձասար» շաբաթաթերթը, ականապատ մեքենա է պայթեցվել, որը կանգնել է Ուղղափառ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու դիմաց, ինչից վայրկյաններ անց որոտացել է պայթյունը: Կատարվածի հետևանքով 11 վիրավոր կա, գրանցվել են նաև նյութական վնասներ:

Նշվում է, որ նույն թաղամասում են գտնվում հայկական Սուրբ Հակոբ եկեղեցին, Ազգային Առաջնորդարանը, Ազգային միացյալ միջնակարգ վարժարանը և Կարագյոզյան հաստատությունը, որոնք նյութական թեթև վնասներ են կրել:

Նմանատիպ գրառումներ