Ահա թե բոլոր կանանց ինչ է խորհուրդ տալիս կինը, ով բաժանվեց 7 տարվա ամուսնությունից հետո. նա գիտի՝ ինչի մասին է խոսում

Վերջերս մի բաժանված կին համացանցում բոլոր կանանց նվիրված նամակ հրապարակեց: Նրա խորհուրդներին վերաբերվեք լրջորեն, ուշադիր և հումորով, այդ դեպքում ձեր ընտանեկան հարաբերությունները միշտ հրաշալի կլինեն:

Ես կին եմ, ով բաժանվեց 7 տարվա ամուսնությունից հետո: Հիմնվելով ամբողջ փորձիս վրա՝ ես կուզենայի ձեզ հետ կիսվել մի քանի հիմնական հասկացություններով, որոնք իմացա ամուսնական կյանքիս ընթացքում:

Ես այս խորհուրդները կանանց համար գրեցի, բայց հնարավոր է՝ դրանցից որոշները օգտակար կլինեն նաև ամուսինների համար:

1. Միշտ նրա մեջ լավագույնը փնտրեք: Կենտրոնացեք այդ բաների վրա, ոչ թե նրա վրա, ինչը ձեզ դուր չի գալիս ձեր ամուսնու մեջ:

2. Սիրով զբաղվեք: Հաճախ և շատ, հատկապես երբ դա ձեզ դուր չի գալիս: Դա շատ վերքեր է բուժում, որոնք մենք իրար հասցնում ենք ամուսնության ընթացքում: Եթե զգում եք, որ հեռանում եք ձեր ամուսնուց, նշանակում է՝ ժամանակն է հագուստը հանելու և մտերմանալու:

3. Խորհուրդ հարցրեք տարեց և իմաստուն կանացից, ովքեր հաջողակ են ամուսնության մեջ: Հնարավոր չէ ապրումների ազդեցության տակ ճիշտ որոշումներ ընդունել: Հիշեք, որ ձեր հասակակիցների խորհուրդները երբեք չեն համեմատվի տարեց կանանց կարծիքի հետ:

4. Նրան թույլ տվեք ուշքի գալ: Նա ձեզ չի անտեսում, պարզապես տղամարդիկ հակված են իրենց մեջ փակվելու լուրջ խնդիրներ լուծելու ժամանակ:

5. Մի փորձեք փոխել կամ շտկել նրան: Ամեն մարդ իր ճանապարհն ունի կյանքում:

6. Նրան հիշեցրեք, որ մեծ է, ուժեղ, խելացի, առնական: Տղամարդիկ, որպես կանոն, մոռանում են այդ մասին:

7. Ձեր ամուսինը հենց ձեզ ընտրեց: Երբեք մի մոռացեք այդ մասին, բայց նրա ընտրությունը մի համարեք անբեկանելի:

8. Ծիծաղեք նրա կատակների վրա: Նույնիսկ եթե դրանք ծիծաղելի չեն:

9. Պատասխանատվություն կրեք ձեր արձագանքների համար: Կինը պետք է լիովին գիտակցի իր հույզերը և թե ինչպես է արձագանքում ամուսնու գործողություններին: Ամուսինը նույնպես:

10. Նրա համար պատրաստեք այդ անիծված բուտերբրոդը:

11. Ձեր տղամարդուն թույլ տվեք պարզապես լինել: Երբ դժվար ժամանակներ գան, հանգիստ և նուրբ եղեք, նրան սեփական ուժերի նկատմամբ վտահություն տվեք:

12. Մոռացեք ձեր խստությունը, երբ նա տուն վերադառնա: Թող նա հանդարտվի:

13. Նրան այնպես սիրեք, ինչպես ինքն է ուզում, ոչ թե այնպես, ինչպես դուք եք կարծում, որ նրան պետք է: Սիրո տարբեր լեզուներ իմացեք: Ցույց տվեք, որ նրան սիրում եք այն ձևով, որը նա ամենալավն է հասկանում:

14. Ձեզ ստիպեք գեղեցիկ տեսք ունենալ: Որքան ավելի կանացի եք, նա այնքան ավելի կհիշի իր տղամարդկության մասին:

15. Կողքին եղեք: Ամուսնուն նվիրեք ձեր ժամանակը և ուշադրությունը, երբ նա դրա կարիքն ունի:

16. Երբեք նրա ներկայությամբ ուրիշ տղամարդկանց մասին մի խոսեք: Նույնիսկ եթե նրանք միայն ձեր երևակայության մեջ են կամ ֆիլմի հերոս են:

17. Պատրաստ եղեք սեսքուալ առումով գրգռելու: Նրան հասկացրեք, որ մշտապես նրա տղամարդկային ներկայության կարիքն ունեք:

18. Երբեք խորհրդի համար մի դիմեք անծանոթ մարդկանց համացանցում: Նրանք ձեզ չեն ճանաչում, կարող են տարբեր հիմար խորհուրդներ տալ:

19. Նրան ժամանակ տվեք: Լինում են պահեր, երբ ամուսիններից յուրաքանչյուրը պետք է իր նոր «եսը» գտնի (մենք մշտապես փոխվում ենք)՝ նախքան կշարունակեք վստահության վրա հիմնված հարաբերությունները:

20. Խոցելի եղեք: Մի վախեցեք ձեր ամուսնու հետ ձեր վախերի և զգացմունքների մասին կիսվել: Տղամարդիկ զգում են, երբ մենք ինչ-որ բան թաքցնում ենք նրանցից: Եվ գնահատում են, երբ մենք բաց ենք նրանց առաջ: Պարզապես ընդունեք ձեր սխալները, ասեք, որ ցավում եք ձեր արածի համար:

Related image

21. Ձեր ամուսնուն թույլ տվեք ձեզ սիրել այնպես, ինչպես ինքն է անհրաժեշտ համարում: Վերջ տվեք սիրո նրա ընկալումը ձերի հետ համեմատելուն:

22. Մի վախեցեք բացվել: Ժամանակի ընթացքում դա ձեր միջև մեծ վստահություն կստեղծի:

23. Երբեք ձեր ամուսնուն հրապարակավ մի քննադատեք: Նա միշտ պետք է մեջքի հետևում հուսալի թիկունք ունենա: Եթե պետք է քննարկեք նրա խոսքերը կամ արարքները, դա առանձին արեք:

24. Ընդհանուր զբաղմունքներ, նպատակներ, երազանքներ գտեք, այն, ինչին երկուսդ հավատում եք: Երբեք մի դադարեք միասին աճել: Շատ ծիծաղեք:

25. Հարգեք նրան: Երբեմն մենք չենք կարող ամուսնության մեջ առաջ շարժվել, որովհետև մեր գլխում ամուսնու այնպիսի կերպար ունենք, որն արդարացնում է մեր թուլությունը: Նրա մեջ տեսնելով միայն ձեր ստեղծած ծաղրանկարը՝ չեք կարող նրան իսկապես ճանաչել: Այն, ինչ մտածում եք ամուսնու մասին, ոչ միշտ է իրական:

26. Ֆինանսական հարցերին թույլ մի տվեք կանգնել ձեր միջև:

27. Հիշեք, որ ձեր ամուսինը ձեզ օգնեց դառնալ այն կինը, որը կաք: Խոսեք ձեր խնդիրների մասին այն ժամանակ, երբ դրանք առաջանոմ են, ոչ թե դրանց դեմ մեկ ամիս անց պայքարեք:

28. Ներեք: Տեղի ունեցածին թույլ մի տվեք ձեզ կամ ձեր ամուսնուն գերի պահել:

29. Պետք չէ թերագնահատել պարզ հպումների ուժը: Երբեմն դրանք կարող են ասել այն, ինչը դժվար է բառերով ասել:

30. Միշտ սերն ընտրեք: Սերը գործողություն է, ոչ թե հույզ: Այն բաց մի թողեք:

Նմանատիպ գրառումներ