Ամերիկացիների 75 %-ը դեմ է իմ իմփիչմենթին. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ ամերիկացիների 75 տոկոսը չի սատարում երկրի ղեկավարի դեմ սկսված իմփիչմենթի գործընթացին, որը նախաձեռնել է Դեմոկրատական կուսակցությունը։

Այդ մասին Թրամփը գրել է Twitter-ի իր էջում։ «Ներկա պահին հարցումները ցույց են տալիս իմփիչմենթի դեմ լուրջ տրամադրվածություն՝ 75 տոկոսն ընդդեմ 25 տոկոսի։ Շնորհակալություն ձեզ»,-գրել է ԱՄՆ-ի ղեկավարը։

Հիշեցնենք, որ սկանդալն առաջացավ այն բանից հետո, երբ անանուն աղբյուրը հայտարարեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զլենսկու վրա Թրամփի կողմից գործադրվող ճնշման մասին։ Մասնավորապես, ըստ աղբյուրի՝ Թրամփը ցանկանում էր ստիպել Զելենսկուն հետաքննություն անցկացնել ԱՄՆ-ի փոխնախագահ, 2020 թվականի նախագահի թեկնածու, դեմոկրատ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի նկատմամբ։ Թրամփը դրա դիմաց պատրաստ էր ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։

Նմանատիպ գրառումներ