ԱՄԷ-ում 7 կին ընտրվել է խորհրդարանի պատգամավոր:

Արաբական Միացյալ Էմիրություններում 7 կին դարձել է Դաշնային ազգային խորհրդի՝ խորհրդատվական գործառույթներ կատարող խորհրդարանի պատգամավոր: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով ազգային ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալները:

Ինչպես նշվում է, կանանց ընտրությունը խորհրդարանում լուրջ առաջխաղացում է 2015 թվականին տեղի ունեցած ընտրությունների համեմատ, երբ ընդամենը մեկ կին էր ընտրվել օրենսդիր մարմնում: Եվս 13 կին կնշանակվեն էմիրությունների ղեկավարներ՝ երկրի նախագահի հրամանագրի համաձայն:

Նշվում է, որ 20 պատգամավորական տեղի համար հատուկ պայքար էր ընթանում. 479 էմիրաթցիներ էին հավակնում այդ պաշտոններին, որոնցից 180-ը՝ կանայք:

Ընտրություններում ավելի քան 117 000 քաղաքացի է քվեարկել, որը 80 000-ով ավելին է, քան 2015-ի ընտրություններում:  

Նմանատիպ գրառումներ