ԱՄՆ-ի կանանց ֆուտբոլի հավաքականը՝ աշխարհի չեմպիոն:

Ֆրանսիայում ավարտվեց կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Եզրափակչում ԱՄՆ-ի հավաքականը մրցեց Հոլանդիայի ընտրանու հետ: Դիտարժան խաղում ԱՄՆ-ի կանանց հավաքականը կարողացավ հաղթանակի հասնել 2-0 հաշվով:

Ինչպես հայտնում է Armsport-ը, 11-մետրանոցից հաշիվը բացեց Ռապինյոն, իսկ երկրորդ գոլը խփեց Լավելը: Ամերիկուհիների համար սա երրորդ անընդմեջ եզրափակիչն էր և երկրորդ անընդմեջ չեմպիոնությունը:

2015 թվականին նրանք հաղթել էին Ճապոնիային` 5-2 հաշվով: Կանանց աշխարհի առաջնությունների պատմության ընթացքում ամենաշատ չեմպիոնությունն ունի ԱՄՆ-ն՝4 անգամ: Գերմանիան գավաթին տիրացել է 2 անգամ: Մրցաշարն անցկացվում է 1991 թվականից:

Նմանատիպ գրառումներ