ԱՄՆ-ում ծնվել է Լուսինե Թովմասյանի երկրորդ երեխան:

ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել Լուսինե Թովմասյանի երկրորդ երեխան։ Այս մասին տեղեկությունը Tert.am Life-ի հետ զրույցում հաստատեց Լուսինեի քույրիկը՝ Իրինա Թովմասյանը։
Այս անգամ Լուսինեն որդի է ունեցել։ Նա և ամուսինը՝ Արթուրը, վերջնականապես չեն կողմնորոշվել փոքրիկի անվան ընտրության հարցում։ Քննարկվող տարբերակներից մեկը Արեգն է։
Իրինան հայտնեց, որ մայր ու որդի իրենց շատ լավ են զգում։ Մորաքույրն արդեն տեսել է փոքրիկի լուսանկարն ու կարծում է, որ նա Լուսինեի կրկնօրինակն է։
Իրիանան հայտնեց, որ Լուսինեն ընտանիքի հետ Հայաստան կվերադառնա սեպտեմբերին

Նմանատիպ գրառումներ