Ամուսնալուծությունից հետո սաստիկ նիհարած Անջելինա Ջոլին կտակում հիշատակել է երեխաներից միայն մեկին:

Բոլորովին վերջերս հայտնի է դարձել, որ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը պաշտոնապես ամուսնալուծվել են։ Զույգը հոգնել է ապահարզանի երկարատեւ եւ ձանձրալի գործընթացից եւ որոշել է շատ արագ վերջակետ դնել։

Նախկին ամուսինները դեռ հանդիպում են դատարանում, որպեսզի որոշեն երեխաների խնամակալության հարցը, ինչպես նաեւ համատեղ սեփականության բաժանման հարցը։ Գործերի մեծ մասը դերասանները կարողացել են կարգավորել։ Սակայն, դեռ պարզ չէ, թե ինչպես են պատրաստվում բաժանել համատեղ բիզնեսը։

Анджелина Джоли

Այդուհանդերձ լրատվամիջոցները սկսել են խոսել, որ Անջելինան առողջության հետ կրկին խնդիրներ ունի։ Դերասանուհին սքաստիկ նիհարել է եւ գտնվում է վատ վիճակում։ Ամեն ինչ այնքան վատ է, որ Ջոլին արդեն մտածում է կտակի մասին։

Արեւմտյան մամուլը հայտնել է, որ իր խնայողությունները Անջելինան կկտակի վեց երեխաներից միայն մեկին, իր առաջնեկին՝ որդի Մեդդոքսին։ Նշենք, որ նա որդեգրված երեխա է, սակայն Ջոլիի համար իր եւ որդեգրված երեխաների միջեւ տարբերություն չկա։

Այս նորությունը Բրեդ Փիթին զայրացրել է, բացի այդ հենց այդ որդու հետ նրա հարաբերություններն են բավականին վատ, գրում է  RadarOnline-ը։

Լուսանկարը՝ Globallookpress

style.news.am

Նմանատիպ գրառումներ