Այլմոլորակայիններն արդեն ժողովրդի մեջ են, ասում է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսորը:

Օքսֆորդի համալսարանի դասախոս Յանգ-հե Չին ասաց, որ այլմոլորակայիններն արդեն մարդկանց մեջ են: Հաղորդում է Daily Mirror-ը:

Ինչպես նշվեց, պրոֆեսորն իր տեսությունը ներկայացրեց վերջերս հրատարակված գրքում:

Յանգ-հե Չին կարծում է, որ այլմոլորակայինները ցանկանում են երկրաբնակների հետ ստեղծել նոր հիբրիդային տեսակ, որը կկարողանա գոյատևել կլիմայի փոփոխության ժամանակ: Պրոֆեսորի կարծիքով՝ նրանք կհայտնվեն, երբ աշխարհը բախվի լուրջ ճգնաժամերի, օրինակ՝ միջուկային պատերազմի: Նա ընդգծել է, որ այլմոլորակայինների համար դա գոյատևման խնդիր է:

Նմանատիպ գրառումներ