Այսօր ապրիլին զոհված տանկիստ Նորիկ Գասպարյանի ծննդյան օրն է։

Այսօր ապրիլին զոհված տանկիստ Նորիկ Գասպարյանի ծննդյան օրն է։Ապրիլյան պատերազմի ժամանակ Ջրականում (Ջաբրայիլ) զոհված զինծառայող, հերոս տանկիստ, կապանցի Նորիկ Գասպարյանը ծնվել է 1996 թվականի փետրվարի 10-ին։Նորայրը Սյունիքի մարզի Կապան քաղաքից էր: 2007թ-ին ընդունվել էր Կապանի մշակույթի կենտրոնի «Պարի աստղեր» շոու ստուդիան, տարիներ անց դարձել էր պարի խմբի պարուսույց: Ընդունվել էր Հայկական պետական մանկավարժական համալսարանի Պարարվեստի բաժին: Նորայրը հետմահու պարգևատրվել է «Պարի վաստակավորի» կոչմամբ:

Նմանատիպ գրառումներ