Անահիտ Սիմոնյանը լողազգեստով լուսանկար է հրապարակել:

Երգչուհի, դիզայներ, Անահիտ Սիմոնյանի Instagram-ի էջը շատ ակտիվ է: Նա այդ հարթակն օգտագործում է իր շքեղ լուքերը ցուցադրելու, սեփական նորաձեւության տան նոր հավաքածուները ներկայացնելու համար: Նա հրապարակում է նաեւ ամուսնու՝ երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոյի, որդու՝ Արմանի հետ ջերմ, ընտանեկան, գեղեցիկ լուսանկարներ եւ տեսանյութեր:

Անահիտ Սիմոնյանը միկրոլբոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Նա կրում է բաց երանգի լողազգեստ, արեւային ակնոց։ Հրապուրիչ կադրին կից Անահիտը մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ Անահիտ Սիմոնյանը ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Նա սպիտակ տոպ որ կրում եւ մեծ ակնոց։ Մեկնաբանությունների հատվածում նա գրել էր․ «Ես հիացած եմ այս լուսանկարչով»։ Հրապարակմանը կից հետեւորդները նրան նմանեցրել էին Քիմ Քարդաշյանին։

Նմանատիպ գրառումներ