Անահիտ Սիմոնյանի 32-ամյակի «սպիտակ» փարթին ու հայտնի հյուրերը:

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը երեկ տոնել է ծննդյան տարեդարձը: Երգչուհին դարձել է 32 տարեկան:

32-ամյակն Անահիտը նախ տոնել է կեսգիշերին, երբ ընկերներն ու հարազատները ժամանցի կենտրոններից մեկում շնորհավորել են իրեն, այնուհետև Երևանի տանիքային սրճարաններից մեկում:

Երգչուհին տարեդարձի առթիվ «սպիտակ» խնջույք է կազմակերպել: Հոբելյարը միջոցառմանը ներկայացել է սպիտակ զգեստով: Անահիտի տարեդարձի տորթը և դեկորները ևս սպիտակ են եղել:

Տորթը կտրելու պահին Անահիտի կողքին է եղել ամուսինը՝ երգիչ Հայկոն: Երգչուհու հայտնի հյուրերի թվում են եղել Ալեքսանդր և Լիլիթ Բաբասյանները, Էմմին, Քնարիկ Զաքարյանը և այլք:

Նմանատիպ գրառումներ