Անաստասիա Ստոցկայան իր ծննդյան օրը տղամարդկանց ուրախացրել է անկեղծ լուսանկարով:

Երգչուհի եւ դերասանուհի Անաստասիա Ստոցկայան այսօր նշում է 37-ամյակը։ Նա կիսվել է սեւ-սպիտակ լուսանկարով, որում պատկերված է առանց հագուստի։

Արտիստը յուրօրինակ կերպով շնորհավորել է իրեն՝ նվեր մատուցելով երկրպագուներին։ Սովորաբար զուսպ փոփ աստղը, որը չի սիրում մերկանալ տեսախցիկի առաջ, անկեղծ լուսանկար է հրապարակել։ Անաստասիան լուսանկարվել է պատշգամբում եւ ծածկվել սպիտակ ծածկոցով։ Նա արտահայտիչ դիմահարդարում է ընտրել եւ սիրելի վառ գույնի շրթներկ, գրում է Cosmo-ն։ 

Կադրում երեւում են նրա սլացիկ ոտքերը։ «37»- լուսնկարը կարճ մեկնաբանել է փոփ կատարողը եւ հրապարակումն ուղեկցել սրտիկի տեսքով սմայլիկներով։ Երգչուհին ջերմ խոսքերի է արժանացել շոու բիզնեսի կոլեգաներից։

Առաջինների թվում էր վաեղիմ ընկեր, ռուսական փոփի արքա Ֆիլիպ Կիրկորովը։ Նա համատեղ լուսանկարներից պատրաստված կոլաժ է հրապարակել եւ դիմել Անաստասիային։ «Ծնունդդ շնորհավոր, սիրելի կարմրահեր, Նաստենկա անունով Արեւ։ Հպարտանում եմ ու ուրախանում քո հաջողություններով եւ շատ եմ սիրում քեզ»,- գրել է արտիստը։ «Ծնուդդ շնորհավոր, հիասքանչ»,- շնորհավորանքներին միացել է երգչուհի Սոգդիանան։ «Շնորհավորում եմ»,- նշել է Յուլյա Սավիչեւան։ «Ծնունդդ շնորհավոր, հարազատ։ Դու լավագույնն ես լավագույններից»,- նշել է Սվետլանա Սվետիկովան։

Նմանատիպ գրառումներ