Աննա՛, մի քիչ աչքդ կուշտ պահիր, խալխի հաշվին ապրելը սիրուն չի:

Տիկին Աննա Հակոբյանն արդեն տևական ժամանակ է՝ հստակ գնում է մեծ քաղաքականություն մտնելու ուղղությամբ:

Աննան պետության հաշվին կայանում է որպես ապագա քաղաքական գործիչ՝ Փաշինյանին տրված շանսն օգտագործելով հօգուտ իրեն:

Այս կայացման ճանապարհին Աննան ապացուցեց, որ թքած ունի հասարակական կարծիքի վրա. նա պատրաստ է հարկատուներիս հաշվին «զգալ» ամուսնուն, ինչից հրաժարվել պարզապես չի ցանկանում:

Տիկին Աննան ուրիշի հաշվին, սակայն, ոչ միայն զգում է ամուսնուն, այլ նաև շրջում է աշխարհում. Նա նույնն արեց նաև Երևանից Բրյուսել և Չինաստան չորսօրյա ճանապարհորդության ժամանակ:

Աննան մեր՝ հարկատուներիս հաշվին աշխարհ է տեսնում և զարգանում, բայց դա ամենը չէ. նա նաև ուրիշի հաշվին հագնվում է:

Պարզվում է՝ հայկական արտադրանքը հայաստանցիներիս մոտ գովազդելու անվան տակ Աննան իր արտասահմանյան ճանապարհորդությունների ժամանակ առանց գումար ծախսելու է ապահովում իր հագուկապը:

Տիկինը կրում է հայկական այս կամ այն բրենդի հագուստներ, բնականաբար, նույնն անում է նաև իր ողջ ընտանիքը, առանց սեփական վաստակից 10 դրամ դրա համար ծախսելու:

Աննան, ինչ խոսք, խորամանկ տարբերակ է ընտրել. հագուստը ձրի՝ այն արտադրողից, հագնելն ու շորորալն՝ իրենից:

Այսքանից հետո մնում է միայն հայ կանանց խորհուրդ տալ Աննայի օրինակին չհետևել, անհնար է հայ կանանց չասել՝ զգացեք ձեր ամուսիններին, հագնվեք գերնորաձև, բայց միայն ձեր և ձեր ամուսինների վաստակի հաշվին:

Այսքանից հետո անհնար է չասել՝ Աննա՛, մի քիչ աչքդ կուշտ պահիր, խալխի հաշվին ապրելը սիրուն չի:

NEWSPRESS.amի հիմնադիր-տնօրեն՝

Արմենուհի (Արիանա) Հովսեփյան

Նմանատիպ գրառումներ