Աննա Հակոբյանին պետք է հարցաքննել:

«Իրատեսի» նախորդ համարում տպագր­ված «Պարտադրում են «մուծվել»» վերտա­ռությամբ լուրը, որն առնչվում էր Աննա Հակո­բյանի հիմնադրամներին, վերջինիս շատ է հուզել։ Այնքան, որ ունենալով բարձրաստի­ճան պաշտոնյայի տիկնոջ կարգավիճակ Ան­նա Հակոբյանը փոքր-ինչ զսպվածություն անգամ չի դրսևորել, լրատվական ողջ համ­քարությանը զրպարտել է անհիմն մեղադ­րանքներ հնչեցնելով։ Ահա Աննա Հակոբյանի գրասենյակի արձագանքը «Մեր տեղեկու­թյուններով՝ այս լուրը պատվիրել է նախկին կոռումպացված համակարգի մի բարձրաս­տիճան պաշտոնյայի որդի, որը կլորիկ գու­մար է վճարել լուրի հրապարակման համար։ Նաև տեղեկություններ ունենք, որ մի շարք քաղաքական գործիչներ և գործարարներ բո­ղոքում են, որ որոշ լրատվամիջոցներ կլորիկ գումարներ են պահանջում իրենց մասին ստահոդ, լկտիաբար հորինված լուրեր չտ­պագրելու համար։ Որոշ աղբյուրներ պնդում են, որ կան նաև լրատվամիջոցներ, որոնք փողի դիմաց կեղծ լուրեր տպագրելու պատ­վերներ են ընդունում հրապարակումների հե­րոսների քաղաքական հակառակորդներից»։ 

Ուշադրություն՝ արձագանք, ոչ թե հերքում։ Փաստացի, լուրի բովանդակությունը ոչ մեկը չի փորձել հերքել, պարզապես այդ լուրի թի­կունքում Հակոբյան Աննան տեսնում է «նախ­կին կոռումպացված համակարգի մի բարձ­րաստիճան պաշտոնյայի որդու պատվերը»։ Այստեղ են ասել «Ամեն մեկն իր արշինով է մյուսին չափում»։ Բայց ամեն ինչ հերթով։ Լրագրող Աննա Հակոբյանն ասում է, թե լուրը «կլորիկ գումարի» դիմաց է հրապա­րակվել։ Չգիտեմ, թե Աննա Հակոբյանը իր լրագրողական գործունեության ընթացքում քանի անգամ է կլորիկ գումարների դիմաց նյութեր գրել, բայց այնքան հանգամանորեն է այս փոքր արձագանքում անդրադարձել պատվերով ու գումարով նյութեր գրելու սխե­մային, որ տպավորություն է, թե բազում ան­գամ դրա միջով անցել է։

Ինչ վերաբերում է նախկին կոռումպացված համակարգի մի բարձրաստիճան պաշտոնյայի որդու պատ­վերին, սա արդեն զրպարտություն է, որը պետք է իրավապահների ուշադրության տիրույթում հայտնվի։ Եթե Հակոբյանը նման բան գիտի, պետք է անուններ հնչեցնի, իսկ մերկապարանոց հայտարարությունների հա­մար կարող է, սովորության համաձայն, սե­փական թերթը գործի դնել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում 

Նմանատիպ գրառումներ