Անվտանգության խորհրդի նիստը հարթ չի անցել․ Օսիպյանը դիմում է գրել

Hraparak.am-ը գրում է․

Քիչ առաջ տեղեկացանք, որ, ինչպես եւ կանխատեսել էինք, հրաժարականի դիմում է գրել նաեւ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Հրամանագիրը կհրապարակվի վաղը։ Հերթը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանինն է։ Այսօր Անվտանգության խորհրդում քննարկվել է երկրում անվտանգային միջավայրի հարցը։ Խոսվել է ԱԱԾ պետի հեռանալու մասին։ Մեր տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաեւ Ամուլսարի հանքի ճանապարհը բացելու մասին եւ շեշտել է դրա անհրաժեշտությունը՝ ոստիկանապետին հրահանգելով ամեն գնով բացել ճանապարհը եւ օժանդակել հանքի գործարկմանը։ Մեզ պատմեցին, որ Վալերի Օսիպյանը կասկածներ է ունեցել այդ օպերացիայի հարթ անցկացման հետ կապված եւ փորձել է ներկայացնել ուժ կիրառելու վտանգները, ինչից վարչապետը զայրացել է եւ հայտարարել, որ եթե ոստիկանապետն ի վիճակի չէ, այդ օպերացիան կիրականացնի ներքին զորքերի ղեկավարը՝ փոխոստիկանապետ Վահե Ղազարյանը։ Խոսակցությունն ընթացել է այնպես, որ ավարտին Օսիպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, կամ՝ խոստացել է դիմում գրել։ Վաղը, մեր աղբյուրների պնդմամբ, կհրապարակվի նրա ազատման հրամանագիրը։

Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/12b5137b5ca143c558f63e91e777fa88?fbclid=IwAR0R3fR8WhWHV3TJuOiQqargTQZyHV3P9eU4yDIsJak9iW_DQ0V6duHXfqk

Նմանատիպ գրառումներ