Մշակույթ

«Աշխարհին հաղթելուց առաջ նախ փորձիր հաղթել ինքդ քեզ». մեծագույն փիլիսոփա Ռենե Դեկարտի՝ սիրտը քարուքանդ անող 15 մտքերը, որոնք կստիպեն կյանքին այլ կերպ նայել


Ֆրանսիացի փիլիսոփա, ֆիզիկոս և մեծ գիտնական Ռենե Դեկարտին հաճախ անվանում են նաև ժամանակակից փիլիսոփայության հայր։ Համարվելով իսկական հանճարի օրինակ՝ Դեկարտը հասցրեց իր կյանքի ընթացքում նորամուծություններ մտցնել անգամ մաթեմատիկայում։ Առաջարկում ենք ծանոթանալ բոլոր ժամանակների մեծագույն հանճարի լավագույն 15 մտքերին, որոնք միքտը քարուքանդ անելու հատկություն ունեն ու կստիպեն, որ փոխեք կյանքի մասին եղած ձեր բոլոր պատկերացումները։ 

1. Մենք չենք նկարագրում այն աշխարհը, որը տեսնում ենք, այլ տեսնում ենք այն աշխարհը, որ կարող ենք նկարագրել։ 2. Միակ բանը, ինչի հանդեպ մենք ունենք իշխանություն, մեր մտքերն են: 

3. Աշխարհին հաղթելուց առաջ փորձիր հաղթել ինքդ քեզ: 

4. Լավ ուղեղ ունենալը բավարար չէ. ավելի կարևոր է կարողանալ այդ ուղեղը ճիշտ օգտագործել: 

5. Ես կասկածում եմ, հետևաբար մտածում եմ: Ես մտածում եմ, հետևաբար գոյություն ունեմ: 

6. Լավ գրքեր կարդալը նախորդ դարաշրջանների լավագույն ուղեղների հետ երկխոսության մեջ մտնելու պես մի բան է:

7. Իսկ դուք վստա՞հ եք, որ ձեր ամբողջ կյանքը երազ չէ: 

8. Ուղեղը կատարելագործելու համար պետք է ոչ թե անգիր անել՝ այլ մտածել: 

9. Միայն եթե հարգում ես մյուսներին, կարող ես հարգել նաև ինքդ քեզ: 

10. Մեկուսացում պետք է փնտրել մեծ քաղաքներում: 

11. Մարդ չի կարող մտածել այնպիսի մի յուրօրինակ և անհավանական բան, ինչի մասին նախկինում չեն խոսել փիլիսոփաները:

12. Վախկոտությունը շատ վտանգավոր է, քանի որ այն չի թողնում, որ կամքն օգտակար գործողություններ անի: 

13. Պատճառն առանց երևակայության ոչինչ է:

14. Մարդկանց սխալների գլխավոր պատճառը մանկական նախապաշարմունքների մեջ է:

15. Ես գիտեմ, որ ես ոչինչ էլ չգիտեմ, բայց իմ իմացած ոչինչը ինչ-որ մեկի իմացած ամեն ինչն է։ 

Առնչվող Հոդվածներ