Աշխարհի 3 վայր, որտեղ կինը հանգիստ կարող է ամուսնանալ մի քանի տղամարդու հետ:

Ժամանակակից աշխարհում շատերը չափազանց վատ են վերաբերվում բազմակնությանը ու, իհարկե, վատ վերաբերմունքը կրկնապատկվում է, երբ հերթը հասնում է բազմաթիվ ամուսիններ ունենալուն։ Թվում է, թե այսպիսի բան հնարավոր չէ, բայց արի ու տես, որ մեր օրերում անգամ կան վայրեր, որտեղ կինը հանգիստ կարող է ամուսնանալ մի քանի տղամարդու հետո։ Առաջարկում ենք ծանոթանալ դրանցից 3-ին։ 

Տիբեթ

Տիբեթում մի քանի ամուսին ունենալը բավականին ընդունված է։ Ընդ որում կինը կարող է ամուսնանալ միաժամանակ մի քանի եղբոր հետ, այնինչ ոչ բոլոր տղամարդիկ են կարող իրենց թույլ տալ ամուսնանալ գոնե 2-3 կնոջ հետ։ Այստեղ մի քանի ամուսին ունենալը ավանդույթ չէ, այլ պայմանավորված է սոցիալական սուղ պայմաններով։ 

Այսպես՝ Տիբեթում սոցիալական վիճակն այնքան էլ լավ չէ ու հաճախ ապահովված կին գտնելը դառնում է տղամարդու միակ փրկությունը։ Սա է պատճառը, որ հարուստ կին գտնելուց հետո մի քանի եղբայրներ կարող են որոշել ու ամուսնանալ այդ կնոջ հետ, եթե, իհարկե, կինը դեմ չէ։ Դրանով նրանք ոչ միայն լուծում են իրենց սոցիալական վիճակի խնդիրն, այլ նաև «ընտանեկան» ընտանիքիներ եմ կազմում, որտեղ մի քանի եղբայր հեչ էլ դեմ չեն կիսելու միևնույն ամուսնուն։

Մելանեզիա

Խաղաղ օվկիանոսի այս կղզիներում ևս մեծապես ընդունված է ամուսնանալ մի քանի տղամարդու հետ։ Այս սովորությունը, ի տարբերություն նախորդի, ոչ թե գալիս է սոցիալական ծանր վիճակից, այլ տեղի ժողովուրդների ավանդույթներից։ 

Տեղի կանայք իրենք են ընտրում իրենց ամուսին ու, իհարկե, որոշում, որ մեկի փոխարեն կարելի է մի քանիսին ունենալ։ Հետաքրքիրն այն է, որ եթե տղամարդը հրաժարվում է կնոջ առաջարկից, ապա նա կարող է դրա համար պատժվել՝ նրան կարող են ծեծել, խոշտանգել։ Ամենատարածված ծեծն այն է, որ կինը կարող է կծել տղամարդու ունքը և այլ այսպիսի մեթոդների դիմել, որոնք մեղմ ասած նյարդայնացնում են տղամարդուն և նա ստիպված համաձայնվում է։ 

Հարավային Հնդկաստան

Հարավային Հդկաստանի որոշ ցեղերում ևս տարածված է բազմաթիվ ամուսիններ ունենալը։ Ցեղերից մեկում՝ Տոդուում, ընդունված է, որ կինն ինքը պետք է ընտրի իրեն ամուսին։ Այստեղ, որպես կանոն, կինը նախընտրում է ամուսնանալ միաժամանակ մի քանի եղբոր հետ ու նրան մերժելը մեծագույն մեղք կարող է դիտվել։ 

Ամեն ինչ ավելի է բարդանում, երբ հերթը հասնում է երեխա ունենալուն ու նրանցից որևէ մեկին հայր ճանաչելուն։ Քանի որ կինն ամուսնացած է լինում մի քանի եղբոր հետ, նա ինքն է որոշում , թե ով է իր երեխայի հայրը։ Այսինքն կինը «նշանակում է» որևէ մեկին հայր ու մնացածը պետք է համակերպվեն այդ մտքի հետ։ Սա պայմանավորված է նրանով, որ ցեղում կնոջ պակասն այնքան շատ է , որ բացը լրացնելու համար տղամարդիկ ստիպված են ամուսնանալ խմբերով։ 

blognews.am

Նմանատիպ գրառումներ