Առավոտյան մարզումներն առավել օգտակար են. հետազոտություն

Սպորտային մարզումները օգնում են ոչ միայն կարգավորել արյան ճնշումը եւ նվազեցնում են դեմենցիայի զարգացման հավանականությունը, այլեւ օգնում են մետաբոլիկ խանգարումների դեպքում: Սակայն դրանք առավել արդյունավետ են առավոտյան, պնդում են Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները:

Նրանք այսպիսի եզրակացություն են կատարել՝ կրծողների օրինակով վերլուծելով փոփոխությունները, որոնք օրվա տարբեր ժամերին կատարվում են կմախքային մկանների մետաբոլիզմում: Պարզվել է, որ առավոտյան (բայց ոչ շատ վաղ) բջիջները ավելի շատ թթվածին են կլանել եւ օրգանիզմում առավել ակտիվորեն է գործարկվել վերականգնման պրոցեսը: Այսինքն՝ առավոտյան ֆիզիկական ակտիվությունը խթանել է նյութափոխանակությունը:

Նույն կերպ, եթե կենդանիները վազել են առավոտյան, առավել ակտիվորեն են օգտագործվել ածխաջրերը եւ կետոնները, ավելի արագ են քայքայվել ճարպերն ու ամինաթթուները: Երեկոյան մարզումների համեմատությամբ՝ առավոտյան մարզումները ավելի արտահայտված դրական արդյունք են ունենում կմախքային մկանունքի եւ համակարգային էներգետիկ հոմեոստազի մետաբոլիկ ուղիների վրա:

Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Metabolism ամսագրում:

Մեկ այլ հետազոտության համաձայն, որի արդյունքները հրապարակել էր Վեյցմանի անվան գիտահետազոտական ինստիտուտի (Իսրայել) գիտնականների խումբը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունները լավագույն արդյունք են ապահովում երեկոյան ժամերին:

Նմանատիպ գրառումներ