Առնվազն 45 մարդ է զոհվել Նիգեր գետում նավի խորտակվելու հետևանքով:

Առնվազն 45 մարդ է զոհվել Նիգեր գետում նավի խորտակվելու հետեւանքով , կան անհետ կորածներ: Այդ մասին հայտնել է Daabaaru տեղական հրատարակությունը:

Նրա տվյալներով՝ փետրվարի 13-ին Բենինից առեւտրականները Նիգեր գետով նավարկում էին դեպի շուկա, երբ նրանց նավը շրջվել է: Նշվում է, որ նավը գերբեռնված էր ապրանքներով: Բացի այդ, միջադեպի պահին ուժգին քամի էր փչում:

Նավաբեկության զոհ է դարձել առնվազն 45 մարդ, 65 ուղեւորների հաջողվել Է փրկել: Կան անհետ կորածներ, սակայն նրանց թիվը չի ճշտվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ գրառումներ

Լուրեր Հայաստանից
Close