«Ավելի ու ավելի եմ մեծանում». հղի Էշլի Գրեմը նոր տեսանյութում մերկացել է

31-ամյա Էշլի Գրեմը, որն այժմ մոտավորապես հղիության երրորդ եռամսյակում է, հետեւորդներին պարբերաբար պատմում է իր կյանքի մասին։ Աստղն Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում մերկ է։

«Ավելի ու ավելի եմ մեծանում եւ փորձում եմ ամեն օր ընդունել իմ նոր մարմինը։ Սա ճանապարհորդություն է, եւ ես այնքան շնորհակալ եմ, որ կողքիս այսքան մարդիկ կան, որոնք աջակցում են ինձ»,- հոլովակը մակագրել է ապագա մայրիկը։

Ավելի վաղ մոդելը դժգոհել էր վատ ինքնազգացողությունից, սակայն այժմ, կարծես, նա իրեն հրաշալի է զգում, լի է ուժով ու էներգիայով։ Նա մարզվում է, վարժություններ անում։

«Հիշում եմ այն ժամանակների մասին, երբ կուրծքս որովայնից մեծ էր»,- օրերս հրապարակված լուսանկարը մակագրել էր Գրեմը. նա դրանում ներքնազգեստով էր։

Աղբյուրը՝ Spletnik

Նմանատիպ գրառումներ