Ավելի Քան 4000 Ուսանող Ուսման Վարձի Փոխհատուցում Կստանան Կառավարությունից:

2019-20թթ. ուսումնական տարում Հայաստանի բուհերում ավելի քան 4000 ուսանող ուսման վարձի մասնակի և լրիվ փոխհատուցմամբ սովորելու իրավունք կստանա։ Այդ որոշումը վերաբերվում է այն մասնագիտություններն ընտրած ուսանողներին, որոնց կարիքը ՀՀ տնտեսությունն այսօր ունի։

Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշեց, որ այդ նպատակով հիմնականում ընտրություն է կատարվել առաջնային կարևորություն ներկայացնող ռազմավարական ոլորտներում` բարձր տեխնոլոգիական, մշակութային, գյուղատնտեսական և այլն։ Հարությունյանը նշեց, որ այս ուսումնական տարվա ընթացքում ուսման վարձի մասնակի և լրիվ փոխհատուցման իրավունքից կօգտվեն 2600 բակալավր, 1300 մագիստրոս և 140 ասպիրանտ։

Հարությունյանը կարծում է՝ ճիշտ կլինի, որ հաջորդ տարիների համար գերատեսչություններն իրենք կառավարությանն առաջարկեն իրենց անհրաժեշտ մասնագետների հաշվարկներն ու դրան համապատասխան պետպատվեր տեղերի պատվերներ ներկայացնեն բուհերին։

Նմանատիպ գրառումներ