Ավստրալացին մեկ եվրոյով առանձնատուն է ձեռք բերել Իտալիայում:

Ավստրալիայի Ադելաիդա քաղաքի 32-ամյա բնակիչ Մարկ Կուպոնը, որը մասնագիտությամբ բուժաշխատող է, պատմական շենք է ձեռք բերել Սիցիլիայում:

Ինչպես հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով ավստրալական աղբյուրին, առանձնատունը տղամարդը ձեռք է բերել մեկ եվրոյով: Խոսքը Մուսոմելի քաղաքում վաճառվող տների մասին է, որոնց մասին ավելի վաղ հաղորդում էին տարբեր լրատվամիջոցներ:

Ավստրալացին կապ է հաստատել իտալական քաղաքի ղեկավարության հետ և առաջին իսկ չվերթով մեկնել Սիցիլիա: Նշվում է, որ 2017-ի տվյալներով՝ քաղաքում ընդամենը 11 000 մարդ է բնակվում: Երիտասարդությունը տարեց տարի ձգտում է մեծ քաղաքներ տեղափոխվել, ինչի պատճառով էլ քաղաքի բնակչությունը գնալով նվազում է:

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, իտալական քաղաքի իշխանությունները մեկ եվրո արժեքով 500 նմանօրինակ տուն էին վաճառքի հանել:

Նմանատիպ գրառումներ