Ավտոմեքենաների մաքսատուրքը լինելու է ըստ շարժիչի հզորության. «Ժողովուրդ»

2020 թվականի հունվարի 1-ից, ԵԱՏՄ մաքսային կանոններով թե­լադրված, ավտոմեքենաների մաքսատուրքը լինելու է ըստ շարժիչի հզորության, ինչը հանգեցնելու է նրան, որ 4-5 անգամ ավելանալու է այդ մեքենաների արժեքը: Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» թերթը:

Չնայած նրան, որ հունվարի 1-ին դեռ ավելի քան չորս ամիս կա, բայց մարդիկ սկսել են միջոցներ հայթայթել և մեկ օր շուտ ավտոմեքենա գնել էժան գնով:

Բայց սրան զուգահեռ նկա­տենք, որ մեքենա վաճառողները, առիթից օգտվելով, վերջին շրջանում զգալի բարձրացրել են մեքենաների գնե­րը:

Մեքենա ներկրողների մեծ մասը «պահեստավո­րել է» մեքենաները, որպեսզի դրանք վաճառի հունվարի 1-ից հետո` կրկնակի թանկ գնով: 

Նմանատիպ գրառումներ