Արայիկ Հարությունյանը զգուշացրել է. Ինչ է սպասվում դասադուլ անող ուսանողներին ու գործադուլ անող դասախոսներին. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր նեղ շրջապատում հայտարարել է, որ բոլոր այն ուսանողները, որոնք արդեն երկու շաբաթից ավել է դասապրոցեսին, միջանկյալ քննություններին չեն մասնակցում, հետին պլան են մղում կրթական ծրագրով նախատեսված դասաժամերը, չեն ավարտելու համալսարանը: Ավելի կոնկրետ՝ նույն կուրսում են մնալու:

Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ Հարությունյանն ասել է՝ թե լավ կրթություն եք ուզում, ուրեմն կտեսնեք՝ լավ կրթությունը որն է:

Նախարարն անդրադարձել է նաև դասախոսներին՝ նշելով, որ նրանք ևս չեն աշխատում այս օրերին, հետևաբար աշխատավարձ չեն ստանա, կամ կստանան այնքան, որքան աշխատել են»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ գրառումներ