Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ արվել է հետևյալը․․․

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ արվել է հետևյալը.

1. Դադարեցրել է Հայ Ասպետ հաղորդաշարը:

2. ԲՈՒՀ-երից հանել է Հայոց լեզու, Հայոց պատմություն առարկաները:

3. Դպրոցից հանում է Հայոց Եկեղեցու պատմությունը, Ռազմագիտություն առարկանները։

4. Ետ է կանչել ռազմահայրենասիրական, դաստիարակության հայեցակարգը:

5. Քննարկում է լուծարել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան․․․

6. Ֆինանսավորում է տրանսգենդերի մասին պատմող բոլոր ֆիլմերը:

7. Ֆինանսավորում է Հրապարակի մետրոյի մոտ ինչ-որ անհասկանալի ֆեմինիստա-ԼԳԲՏ-ական գետնաստրիպտիզ ներկայացումը:

8. Սորոսի հիմնադրամի հետ կազմակերպում է երեխաների ճամբարներ։

9. Փակել է 90-ամյա պատմություն ունեցող մանկապատանեկան պարբերականները՝ Կանչ, Աղբյուր և Ծիծեռնակ:

Հետգրություն․

10. Կրթության ազգային ինստիտուտի լուծարումը, առանց քննարկելու՝ առանց նրան փոխարինող կառույցի կանոնադրական նոր նպատակների մասին որևէ բան ասելու կամ հայեցակարգ ընդունելու, 400-ից ավել աշխատող գործազուրկ են մնացել, խոսք էին տվել մարդկանց, որ օգոստոսին նոր բան կստեղծվի, բայց էլի խաբել են։

Նաև հիշեցնեմ, որ ԿԳՍՄ նախարարը հայտարարել էր, որ ԲՈՒՀ-երի հենակետային դպրոցներում սեպտեմբերից ներդրվելու է կրեդիտային համակարգ, որի մասին դեռևս ոչ մի փաստաթուղթ չի ընդունվել։

Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Նմանատիպ գրառումներ