Արայիկ Հարությունյան, վաստակավորի կոչումն ուզում ես տալ Կարաբինայի՞ն:

Երեկվանից համացանցի քննարկման գլխավոր թեման Ռազմիկ Ամյանն է՝ Սերժ Սարգսյանին նվիրված երգով:

Նիկոլականները շատ են նեղվել, որ մարդ կարող է այնքան թասիբով լինել, որ երախտամոռի նման չմոռանա, թե ում շնորհիվ է կայացել, աշխատել և անուն ու վաստակ ձեռք բերել:

Սարսափելի ոչինչ չկա, որ Ռազմիկ Ամյանը չի մոռացել իր անցյալն ու երգ է նվիրել իր թիկունքին կանգնած մարդու պատվին։ Սարսափելին, ասենք, երեսները 7 ջրով լվացած մգեռառմենիաների վարքն է, մեկ էլ նորելուկ իշխանականների վայնասունը, որ, չգիտես ինչու, հուզվել են ու չեն կարողանում էմոցիաներին տիրապետել, ինչ է թե մի մարդ ևս ընդունեց, որ ինքը սև է ու այս սպիտակների կամ ավելի ճիշտ գունավորների կողքին չէ:

Ամենից բարկացնողը սուպերնախարար Արայիկ Հարությունյանի գրառումն էր.

                   «Կոչումների շնորհման հարցը լրջագույն քննարկման կարիք ունի: Հ.Գ.                                Մինչդեռ նա մշակույթի վաստակավոր գործիչ է»:

Հարությունյանի այս գրառումից հասկանալի է դառնում, որ Հայաստանում ժողովրդավարությունն ու խոսքի ազատության մակարդակը փորձ են անում իջեցնել կամ առնվազն մեծ ցանկություն ունեն իջեցնելու պլինտուսից ներքև: Ով իրենց հետ չէ՝ զրկել, դատել ու դատափետել, լցնել բանտերն ու հեղինակազրկել: Սա է Արայիկ Հարությունյանի ու իր կոլեգաների գոնե մեծ մասի նպատակը, որովհետև նրանք ողջ կյանքում իրենց կյանքից դժգոհ ու նեղացած են եղել, դուրս չեն եկել մկան ծակից, իսկ հիմա նախարար ու պատգամավոր են, ի՞նչ կարելի էր ուրիշ սպասել կյանքից «աբիժնիկ» այս մասսայից:

Ի՞նչ պետք է անի Արայիկ Հարությունյանը՝ վաստակավորի կոչումը Ռազմիկից վերցնի տա՞ իր տրանսվեստիտ հյուրերին: Իրանից հեռու չէ: Չենք զարմանա։

Այժմ ես հարց եմ տալիս Արայիկ Հարությունյանին՝ ժամանակը չէ՞ վերանայելու քեզ սուպերնախարարություն տրամադրելու հարցը, թե՞ խոստացել ես բոլոր ոլորտները լցնել կարաբինաներով և դա է քո կարևոր առաքելությունը, ո՞վ է վերանայելու քո սուպերանախարարի «կոչումը»: Ոչ ոք չի մոռացել Կրթության նախարարի՝ տառասխալներով գրառումները, սխալ ֆրանսերենը, քառատող կարդալը․․․

Տպավորիչ էր երեկ նաև Փաշինյանի այցը Ձախ Հարութի համերգին, փաստորեն, Ձախ Հարութ լսելը հիմա որակվում է «դուխի դրսևորում», մի տարի առաջ Ձախ Հարութին անարգանքի սյունին էին գամել Սերժ Սարգսյանի առաջ խոնարհվելու (իսկ իրականում անհաջող շարժում էր) համար, անգամ Հարութի համերին քայլիստները մեջքով կանգնեցին՝ ի նշան բողոքի ու հակակրանքի: Ի՞նչ փոխվեց, Հարութն այժմ ընդունելի է, որովհետև նաև երգ է նվիրում վարչաետին, Ռազմիկը՝ ոչ: Ինչո՞ւ, որովհետև Ռազմիկը ընտրեց «սև» լինե՞լ, իսկ ավելի կոնկրետ՝ երկու տիրոջ ծառայություն չմատուցե՞լ։

Արիանա Հովսեփյան
NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն

Նմանատիպ գրառումներ