Արկտիկայում գրանցվել է 35°C. սա պատմության մեջ բացառիկ ռեկորդ է:

Բևեռային շրջանից հյուսիս՝ Շվեդիայում գտնվող օդերևութաբանական կայանը հուլիսին գրանցել է 34,8 աստիճան ցելսիուս ջերմաստիճան: Սա բոլոր ժամանակներում ռեկորդային ցուցանիշ է:

Ջերմաստիճանային ռեկորդը գրանցվել է հուլիսի 26-ին շվեդական Մարկուսվինս ֆորպոստում, որը գտնվում է Բևեռային շրջանի հարավային հատվածում:

Ինչպես հայտնում են շվեդ կլիմայագետները՝ տապը տարածվել է օդերևութաբանական կայանից քիչ հեռու և գրավել է գրեթե ողջ Արկտիկան:

Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում սառույցների մակերեսը կրճատվել է 19,8%-ով, ինչն անգամ ավելի է, քան գրանցվել է 2012 և 2015 թվականներին, երբ կրկին ջերմաստիճանային ռեկորդներ էին գրանցվել:

ԱՄՆ-ում հայտնում են, որ Ալյասկայում հուլիսին գրանցվել է պետության պատմության ամենաշոգ ամիսը: Ջերմաստիճանային ռեկորդները հարվածել են ֆաունային. կենդանիները ծարավ են, շատ տեսակներ, որոնք սովոր են սառը կլիմայի, սկսել են վերանալ, օրինակ՝ սաղմոններն ու ծովաստղերը:

Ըստ ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոությունների ազգային վարչության տվյալների՝ հուլիսը Երկիր մոլորակի վրա ամենաշոգ ամիսն է եղել կլիմայական պատմության մեջ:

Նմանատիպ գրառումներ