Արոնյանը Տատա Սթիլի հնդկական մրցաշարում դեռևս 7-րդն է:

Հայաստանի շախմատի տղամարդկանց  թիմի անդամ Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները հնդկական Տատա Սթիլ մրցաշարում:

Կալկաթա քաղաքում ընթացող արագ շախմատի մրցաշարում կայացան ևս երեք տուրեր: Արոնյանը մեկում հաղթեց, երկրորդում պարտվեց, իսկ երրորդն ավարտեց ոչ-ոքի արդյունքով:

Արոնյանը 7-րդ տեղում է և 12 հնարավորից հավաքել է 5 միավոր:

Նմանատիպ գրառումներ