Արցախում 2019-ին10,4 տոկոս տնտեսական աճ է եղել, 2020-ին. 8 տոկոս է կանխատեսվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրություններով՝ Արցախի Հանրապետությունում 2019 թ. 10,4 տոկոս տնտեսական աճ է եղել: Արցախի օրենսդրի սեղանին այժմ եկող տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթն է: Արցախի բյուջե-2020-ը 8 տոկոս տնտեսական աճ է նախատեսում, եկամուտները 120 մլրդ 906,5 մլն դրամ կկազմեն, ծախսերը՝ 120 մլրդ 775,6 մլն դրամ:

2019 թվականի համեմատ՝ 2020-ին 2,6 մլրդ դրամով կնվազեն պետական բյուջեի եկամուտները՝ կազմելով 55,1 մլրդ դրամ: Այս անկումն, ըստ բյուջեի նախագծի, պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտից ակնկալվող հարկային եկամուտների նվազումով, ինչի հիմնական պատճառն էլ պղնձի միջազգային գների անկման միտումն է:
Եկող տարի Արցախի ծախսերը 6,4 մլրդ դրամով կավելանան, իսկ ընթացիկ տարում Արցախը 120 մլրդ 775,6 մլն դրամ է ծախսել: Բյուջեն ավելացնում է առավելապես սոցիալական ոլորտի հատկացումները: ԱՀ-ում եկող տարի կենսաթոշակների բարձրացում է նախատեսվում 16 հազ. դրամից կենսաթոշակը 18 հազ. դրամ կդառնա, նվազագույն աշխատավարձն էլ նախատեսվում է 55 հազարից դարձնել 68 հազ. դրամ, 10%-ով էլ կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ գրառումներ