Բացահայտվել է պատմությանը հայտնի առաջին կայսրության կործանման գաղտնիքը:

Գիտնականների միջազգային խումբը բացահայտել է պատմությանը հայտնի առաջին կայսրության՝ Ասորական պետության կործանման պատճառները: Այս մասին տեղեկացնում է  lenta.ru կայքը:

Մասնագետները Իրաքի հյուսիսում գտնվող Կունա-Բա քարանձավից պտկաքարեր են հավաքել, որպեսզի պարզեն Միջագետքում եղած տեղումների բնույթը և պարզել, որ կայսրությունը 4000 տարվա չոր եղանակից հետո մոտ երկու հարյուրամյակ գոյություն է ունեցել անոմալ խոնավ կլիմայական պայմաններում:

Ասորական թագավորությունը գոյատևել է մթա 912-609 թվականներին:  

Մթա 7-րդ դարի կեսերից կրկին երկարատև երաշտներ են սկսվել, որը բերել է գյուղատնտեսության անկման: Դա իր հերթին բերել է կայսրության քաղաքական ու տնտեսական անկմանը:

Ասորական կայսրությունն իր հզորագույն ժամանակներում ձգվել է արևմուտքից՝ Եգիպտոսից և Միջերկրական ծովից մինչև արևելք՝  Պարսից ծոց և արևմտյան Իրան:  

Նմանատիպ գրառումներ