Բաց նամակ․Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին

ՍԻՐԵԼԻ ԸՆԿԵՐՆԵՐ ՏԱՐԱԾԵՔ!!!!

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին

Պարոն քաղաքապետ, այսօր Երևանի քաղաքապետարանում մասնակցել եմ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության առաջին կարգի մասնագետ» պաշտոնի համար անցկացված մրցույթին։
Թեստավորմնան փուլը հաղթահարել եմ՝ 20 հարցից 20 ճիշտ պատասխանով, իսկ հարցազրույցի փուլը չեմ անցել ձեր աշխատակիցների անուշադիր և անփույթ վերաբերմունքի և աշխատանքի հետևանքով, քանզի աշխատանքի մրցույթին մասնակցելու համար դիմումի ներկայացման պահին նրանք ինձ տվել էին «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության համայնքային ծառայողների մրցույթի հարցաշարերի կազման համար հիմք ընդունած իրավական ակտերի» ո՛չ լիարժեք ցանկը, հետևաբար քննության հարցերը ինձ ուղղակի անծանոթ էին։
Այս մասին, տեղեկացրել եմ նաև Ձեր հանձնաժողովի անդամներին…

Պարոն քաղաքապետ, ո՞վ պետք է պատասխան տա ձեր աշխատակիցների կողմից իրենց աշխատանքը ոչ պատշաճ կատարելու համար, որի հետևանքով ես զրկվեցի վերոնշյալ պաշտոնի համար հետագա պայքարի հնարավորությունից։
Ակնկալում եմ ձեր արդարացի վերաբերմունքը այս անարդարության նկատմամբ։

Հարգանքներով՝ Դավիթ Մանուկյան

Նմանատիպ գրառումներ