Բաց նամակ Արթուր Վանեցյանին. Մարինա Խաչատրյան

Հարգելի՛ պարոն Վանեցյան, 

Ձեր և Վալերի Օսիպյանի հրաժարականները և դրանց հետևած իրադարձությունները հանրության շրջանում քննարկումների, իսկ իշխանության շրջանում խառնաշփոթի առիթ են դարձել։ 

Չեմ բացառում, որ Ստյոպա Սաֆարյանի գողացված հեռախոսից տեղեկություններ եք ստացել, որոնք այնքան էլ հաճելի չեն եղել ո՛չ Ձեր, ո՛չ պարոն Օսիպյանի համար։ Չեմ բացառում, որ Ձեզ հասել են Ալեքսանդր Արզումանյանի «մոտիվներով» արտահատություններ։

Ես դրական եմ գնահատում Ձեր հրաժարականը, համարում եմ, որ մեղքից հետ կանգնելը կամ չմեղսակցելը խոսում է մարդու բարձր բարոյական արժեքների ու հայրենասիրության մասին։

Բայց, չեմ մոռանում նաև Ձեր ղեկավարման ընթացքում ԱԱԾ գործառույթների չկատարման ու հանցագործությունների «պարտակման» մասին։ Չեմ մոռանում «կարվող» գործերի ու ֆեյք-բռնողի նվաստացուցիչ դերի մասին։

Տխրահռչակ «Գարդասիլի» մասին ապօրինի հրաման, «պոռնոգրաֆիկ նյութերի» տարածում և մի շարք այլ ապօրինություններ, որոնց առնչությամբ ես հանցագործության մասին հաղորդումներ եմ ներկայացրել անձամբ Ձեզ, Ձեր ղեկավարությամբ գործող կառույցը «մատը մատին» չի խփել։

Վստահ եմ, որ ՀՀ ԱԱԾ իրավասությունների ներքո է գտնվում օտարերկրյա (մասնավորապես ադրբեջանական) գործակալների հայտնաբերումն ու «պատժումը»։ Բա ինչու՞ են նրանք վխտում մեր երկրում։

Պարո՛ն Վանեցյան, մենք այն ազգն ենք, ով ԼՌԵԼՈՒ պատճառով ցեղասպանվել է։ Բոլորս լավ գիտենք ցեղասպանության սկիզբը – էլիտայի ոչնչացում. բարձրաստիճան զինվորականներ, բժիշկներ, գիտնականներ …. Սա Ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում։

Օրվա պաշտոնյաները բացեիբաց հայտարարում են, որ մենք պատերազմի մեջ ենք, իսկ Նիկոլ Փաշինյանը, օրենքի տառին համապատասխան` գերագույն գլխավոր հրամանատար։ 

Հայ հանրությունը չգիտի, որ սահմանին պատերազմ է ու պայքարում է միմիայն ներքին թշնամու դեմ։ Գուցե ժամանակն է նրան տեղյակ պահել պատերազմի մասին։

Ես հասկանում եմ, որ Դուք տիրապետում եք բազմաթիվ ճշմարտությունների, գիտեք նաև, որ իմ խոսքերի հետևում անձամբ ես եմ կանգնած։ 

Պարո՛ն Վանեցյան, Ձեր լռությունը կարող է հերթական հայոց ցեղասպանություն արժենալ։ 

Դուք Փաշինյանին կոչ արեցիք. «Կա՛նգ առ»։ 

Ես Ձեզ կոչ եմ անում. «Մի՛ լռիր, Խոսի՛ր»։

Նմանատիպ գրառումներ