Բաց նամակ Արցախի Կառավարությանը, Արցախի Անվտանգության ծառայությանը, Արցախի Ոստիկանությանը. Տաթև Արցախ

Ուզում եմ ահազանգել սույն դեպքի մասին, որ Արցախի Մարտունու շրջանի Վազգենաշեն համայնքի դպրոցի պատմության ուսուցչուհի Մարիամ Արայիկ Մաթևոսյանը դպրոցում Արցախի հերոսների համար ստեղծված անկյունում կախված մի շարք հերոսների նկարների վրա իր աննորմալ ու դավաճանաբարո մտքի <<գոհարներն>> է շաղ տվել։
Արցախի հերոսներ ` Ռոբերտ Քոչարյանի, Վիտալի Բալասանյանի, Սերժ Սարգսյանի և Մանվել Գրիգորյանի նկարների վրա զազրախոսություններ գրելով և պղծելով նկարները։
Տեղեկացված եմ, որ դեպքի մասին տեղյակ են եղել և շրջանի վարչակազմի ղեկավարը և ոստիկանությունը սակայն կոծկել են այդ ամենը ուսուցչին սահմանելով փոքր քանակի վարչական տույժ։
Եղածը համարում եմ ազգային դավաճանություն և ցավում եմ որ մեզ մոտ պղծությունների պատիժը ընդամենը 15 000 ՀՀ դրամ է կազմում։
Սույն գրառմամբ տեղեկացնում եմ որ հետևողական եմ լինելու և մինչև վերջ գնալու եմ որ Արցախում արժեհամակարգերի հանդեպ ոտնձգություն անողները արժանի պատիժ կրեն։
Նյութի հետ ներկայացնում եմ դեպքի մասին վկայող լուսանկարներ։

Նմանատիպ գրառումներ