Բաց Նամակ Դիաննա Գասպարյանին։

Դիանա Գասպարյա՛ն, հետևելով Ձեր գործողություններին,խիստ դժգոհ եմ և հանրային Ձևով Ձեզ զգուշացնում եմ, որ Էջմիածին քաղաքը ինձ համար Սրբավայր է, Աստվածային քաղաք է, որը պետք է գիտակցել և հասկանալ։ Ես ամեն կերպ պայքարել եմ ու պայքարելու եմ Սուրբ երկրիս համար, թույլ չեմ տալու Ձեզ անփույթ և անլուրջ վերաբերվել Սուրբ քաղաք Էջմիածնին։ Մեր երկրի ու Հայ ազգի ճակատագիրը և հաջողությունը Աստծո Ձեռքերում է , ես չգիտեմ Դուք կկարողանաք հասկանալ իմ ասածների իմաստը , բայց վստահ եմ՝ ցանկացած մարդ , ով զգում է Աստծոն, անպայման կհասկանա ինձ։ Միգուցե այս նամակը կարդաք ու ոնց Ձեզ ձեռնատու լինի փորձեք այդպես հասկանալ, բայց,որպես սրտացավ հայ, որպես կողքից դիտող հասարակ քաղաքացի, խորհուրդ եմ տալիս և պահանջում գործել մեր Սուրբ Էջմիածին քաղաքին արժանի քաղաքապետին վայել։ Ես որևիցե մեկից կախված չեմ եղել ու չեմ լինելու և այն ինչ գրում եմ, գրում եմ իմ կամքով, գրում եմ հանուն անպաշտպան քաղաքացիների։ Էջմիածնում կա մի հզոր անհատ, ում կոչել են Արթուր Ասատրյան և Դա եղել է հենց Աստծո կամքով, այդ մարդը ստանում է Աստվածային մեծ հովանավորություն, նա եզակի Հայերից է, ով աշխարհով մեկ բարձր է պահում հայի պատիվը և ես գնահատում եմ այդպիսի մարդկանց ու սա գովեստի խոսքեր չի, այլ այն ինչ տեսել ու տեսնում եմ։ ես մշտապես հետևել եմ իր գործողություններին , տեսել եմ իր հասարակ վերաբերմունքը անպաշտպան մարդկանց հանդեպ, Արթուր Ասատրյան հիմնադրամը օգնել է հազարավոր անպաշտպան , սոված, հիվանդ, անտուն մարդկանց, օգնել է ապրիլյան պատերազմի մասնակիցների, օգնել է զոհված հերոսների ընտանիքների, վերանորոգում է դպրոցներ, ուրախացնում է հազարավոր մանուկների և Դուք այսօր Ձեզ թույլ եք տալիս խոչընդոտել այդքան ազնիվ մարդկանց աջակցողների, թիրախավորում եք , որ ինչ անեք? որ թողեն գնան Հայաստանից այդքան մարդկանց կարողանալու եք օգնել? Այդ մարդը, ո՛չ պետական պաշտոնյա է, ո՛չ էլ պարտավոր է,իր կամքով անում է, մի բան էլ մունաթ եք գալիս, ասում եք, քիչ է անում, առաջարկել ենք մեծ բաներ անել չի արել, գնացեք իշխանավորներին այդ մեծ բաները առաջարկեք, որ տնօրինում են մեր երկրի բյուջեին։ Չինաստանից ու այլ տեղերից ներդրողներ ենք կանչում, այլ ազգի մարդկանց եք շանսեր տալիս, բայց մեր հայրենակիցներին խեղդում եք մեր երկրի մեջ: Ուղղակի զարմանում եմ Ձեր տրամաբանության վրա, գոնե մարդկանց արած գործի համար ուրախանաք, ոգևորեք, լրիվ հակառակն եք անում։ Առիթ եմ ունեցել մի անգամ անձամբ հանդիպել Ձեզ, բայց լավ իմացեք ոչնչին առաջ չեմ կանգնի և մի բան ընդգծեմ, որ հասկանաք, այստեղ խնդիրը Արթուր Ասատրյանը չէ, այլ ինձ համար խնդիրը այն բոլոր անպաշտպան մարդիկ են, որոնց Արթուր Ասատրյանը օգնում է և Դուք Ձեր քայլերով հարված եք հասցնում այդ անպաշտպան խավին։ Վերջում կոչ եմ անում Արթուր Ասատրյան հիմնադրամին , շարունակե՛լ իր բարի գործերը և օգնե՛լ իմ տառապած ու տանջված հայրենակիցներին, ամեն անպաշտպան մարդուն օգնելով՝Դուք Ձեր վարձը ստանալու եք Աստծո կողմից, իսկ իմանալով Արթուր Ասատրյանի մեծ հավատը դեպի Աստված, չեմ կարծում, որ քաղաքապետ կամ մեկ այլ անձ կկարողանա շեղել իրեն իր Աստվածային առաքինությունները կատարելու սուրբ գործերում։ Այսքանը գրելուց հետո մնացած հետևությունները թողնում եմ Ձեզ։

Հարհանքներով Մանուել Մանուկյան

Հ.Գ. Ամենավերջում կրկին ավելացնում եմ, որ նամակիս նպատակը բխում է անպաշտպան հայրենակիցներիս շահերից։

Նմանատիպ գրառումներ