Բաց նամակ Զարուհի Բաթոյանին. Марина Хачатрян (ՏԵՍԱՆՅՈՒԹ):

Հարգելի տիկին Բաթոյան,

Հանրության մեծամասնությունը դեմ է ստամբուլյան կոնվենցիայի ընդունմանը` այնտեղ առկա հակասահմանադրական, հակաքրիստոնեական և ազգային արժեքներին հակասող բազմաթիվ ու բազմաբնույթ ձևակերպումների, այլասերումների քարոզը թույլատրող, դեռ ավելին, սատարող հոդվածների առկայության պատճառով։

Ձեր անձին վերաբերվող համացանցում հայտնված տեղեկատվությունը հանրության վերաբերմունքն է բոլորին, ովքեր զբաղվում են պղծությունների քարոզով և նպաստում են այլասերումների արմատականացմանը Հայաստանի Հանրապետությունում։

Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման դեպքում չեմ բացառում այդօրինակ «մերկացումները» հանրության ավելի լայն շերտերում։

Ծանոթացա նաև Ձեր էջում Ձեր կողմից կատարված գրառմանը, որտեղ Դուք մեր քաղաքացիներին մեղադրում եք ատելության խոսք տարածելու, իսկ մեր Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորներին` մեր քաղաքացիների հետ ջերմ հարաբերություններ ունենալու մեջ։

Հենց այս կետում ցանկանում եմ նշել, որ ատելության խոսք ու անհանդուրժողականություն, այլակարծության հանդեպ արհամարհանք մշտապես դրսևորել և դրսևորում են Ձեր և Ձեր քաղաքական ուժի կողմնակիցները։

Որպեսզի խոսքս չհնչի մերկապարանոց, ներկայացնում եմ, երեկ տեղի ունեցած քննարկման ժամանակ իմ կողմից կատարված ուղիղ եթերներից մեկի տեսագրությունը, որի 4:20 րոպեից խոսում է Ձեր կողմնակիցը, ով ներկայացավ որպես ճանաչված ու բազմափորձ գինեկոլոգ, «խոպանում» աշխատող մեր տղամարդկանց անվանեց ՁԻԱՀ-ով հիվանդ, իսկ ինձ կոչեց` պատվեր կատարող, ցուցաբերեց ակնհայտ անհարգալից վերաբերմունք և անհանդուրժողականություն ներկաների նկատմամբ։ 
https://www.facebook.com/marina.khachatryan.372/videos/1359522864199056/

Ինչպես ասում են. «Գողը միշտ առաջինն է բղավում` Բռնեք գողին»։

Որպես Ձեր կողմնակիցների կողմից մշտապես քարկոծվող, քաղաքական կեղտոտ տեխնոլոգիաների դեմ պայքարող ու մեր հայրենիքի պաշտպանության համար անսասան կանգնած անձ, ես երբեք չեմ փախել «մարտի դաշտից», քանզի համոզված եմ եղել իմ ճշմարտացիության ու իմ ազգի հանդեպ նվիրվածությանս վրա։ 
Այս ենթատեքստում ինձ համար անհասկանալի էր Ձեր երեկվա վարքագիծը, որը, հասկանում եք, տարաբնույթ մեկնաբանությունների առիթ կարող է հանդիսանալ։

Լինելով օրենքի գերակայության ջատագով` ես ձգտում եմ մեր հայրենակիցներին տեսնել ոչ թե ճաղավանդակից այն կողմ, այլ նպատակ ունեմ դարձի բերելու, միավորելու և ուժեղ հայրենիք կառուցելու։

Ես կոչ եմ անում Ձեզ իրավիճակին նայել իմ, մեր մյուս քաղաքացիների, Ձեր ընդդիմախոսների դիտանկյունից, հասկանալ, որ այն, ինչ հիմա Դուք եք կատարում, չի բխում մեր ազգի շահերից։ Կոչ եմ անում հետ կանգնել ստամբուլյան չարաբաստիկ կոնվենցիան վավերացնելու մտքից։ Կոչ եմ անում չսադրել մեր արժանապատիվ ու հայրենասեր քաղաքացիներին։

Ես խոստանում եմ, որ այն դեպքում, երբ Դուք հայտարարեք ստամբուլյան կոնվենցիայի իրական նպատակների, վտանգների, հայ ազգի բարձր արժեհամակարգին դեմ լինելու մասին, ես իմ կյանքը կդնեմ Ձեր անձը պաշտպանելու համար։

Ես գիտակցում եմ, որ այդ դեպքում նույնպես կգտնվեն ագրեսիվ խմբակներ, որոնք ինձ տարբեր որակումներ կտան։ Սակայն, ես երբեք չեմ ընկրկի մարդատյացության և հայատյացության առջև, և դա ինձ չի վախեցնում։

Իսկ եթե Դուք շարունակեք Ձեր հակապետական ու ապազգային գործունեությունը, ես կպայքարեմ դրա դեմ բոլոր օրինական եղանակներով։

Ի վերջո, Դուք պետք է համաձայնվեք, որ Հայաստանի Հանրապետությունում որոշում կայացնողը ոչ թե անհատն է (անկախ նրա դիրքից ու պաշտոնից), այլ հայ ժողովուրդը։

Հ.Գ. Հայ առաքելական եկեղեցին քարոզում է մարդասիրություն, հանդուրժողականություն և խաղաղություն։ Եթե նա հանդուրժում է պղծություններ քարոզողներին, ապա նա սիրում է հայ ազգի բոլոր զավակներին, առավելապես ազգի գոյության ու ազգային արժեքների պաշտպաններին։

Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվելու։

Շատ հետաքրքիր քննարկում, որը կներառվի Զարուհի Բաթոյանին ուղղված իմ բաց նամակում։

Posted by Marina Khachatryan on Tuesday, August 6, 2019

Նմանատիպ գրառումներ