Բաց նամակ ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին և ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ Վալերի Օսիպյանին։

Հարգելի ԱԱԾ պետ և Ոստիկանապետ արդեն մի քանի օր է մենք մեր երկրում ականատես ենք լինում ուժայինների կողմից անցկացվող օպերացիաներին, որոնք սաստում են մեր երկրում ատելության և բռնության քարոզը։ Մեկ տարի շարունակ բարձրաձայնել եմ ակնհայտ ատելության, զազրախոսության և զրպարտանքի մասին ուղղված իմ անձին, սակայն սառույցը ոչ մի կերպ տեղից չի շարժվել։ Հարգելի ուժայիններ այո ես դեմ եմ ներկայիս իշխանությանը, սակայն ես ևս հանդիսանում եմ ՀՀ քաղաքացի և հարկատու որի վճարած հարկերից նաև վճարվում են ձեր և ձեր ենթակաների աշխատավարձերը։ Ուստի և ներկայացնում եմ ձեր ուշադրությանը առայժմ մեկ ֆեյսբուքյան օգտատիրոջ որը ակնհայտ զրպարտում, զազրախոսում, վիրավորում և իմ հանդեպ ատելություն է տարածում։ Սպասում եմ ձեր օպերատիվ գործողություններին տվյալ օգտատիրոջը բացահայտելու և պատժելու։Սա խնդրանք չէ սա ՀՀ քաղաքացու պահանջ է իր իսկ ոստիկանությանից և ԱԱԾ ից։

Նմանատիպ գրառումներ