Բաց նամակ ՀՀ ոստիկանապետ գնդապետ Վալերի Օսիպյանին (Photo)

Հարգելի ոստիկանապետ, այսօր հերթական անգամ վերաքննիչ դատարանի դիմաց՝ Քոչարյանին դեմ և կողմ ակցիայի ընթացքում, ոստիկանության Երևանի կենտրոն բաժանմունքի փոխգնդապետ Մանուկյանի կողմից կատարվեց պաշտոնական դիրքի չարաշահում: Չնայած մեր կողմից ցուցաբերված մեծ հարգանքին, որը կարող է փաստել այդտեղ կանգնած ցանկացած ոստիկան, Նա չարաշահելով իր ուսադիրները սկսեց մեզ անպատվել, քաղաքացու հետ խոսել ահաբեկելով և անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց մեր՝ ՀՀ քաղաքացիների հանդեպ: Հարգելի Պարոն ոստիկանապետ, մենք միշտ ունեցել ենք ոստիկանություն, որը հարգել և պաշտպանել է ՀՀ քաղաքացուն և նրա իրավունքները, սակայն նմանատիպ ոչ ադեկվատ և ոչ արհեստավարժ ոստիկանի պատճառով, վարկաբեկվում է մի ողջ համակարգ և ոտնատակ տրվում համազգեստի պատիվը:
Հուսով ենք Դուք հետամուտ կլինեք մեր բաց նամակին և կհանեք ստահակին ոստիկանի համազգեստից, որպեսզի չպղտորվի հայ ոստիկանի բարի անունը:
Մենք ևս հետևողական կլինենք այս հարցի լուծմանը:

Նմանատիպ գրառումներ