Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Сона Агекян

Բաց նամակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին,
ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին

Պարոնայք, խնդրում եմ հրատապ կարգով պատասխանել, թե ինչու ձեր երկուսի որդիները այժմ զորավարժություններով եկել են և դեռ գտնվում են Երևանում։ Որքան ժամանակ է տևելու այդ զորավարժությունը և երբ Աշոտ Փաշինյանն ու Էդգար Տոնոյանը կլինեն Արցախում???
Անհերքելի է, որ վտանգ եք տեսնում և Ձեր երեխաներին փորձում եք հնարավորինս հեռու պահել վտանգից, բայց բոլոր հայ զինվորներն էլ ունեն ծնող, ովքեր, այս պահին չունեն Ձեր հնարավորությունները և վտանգը զգալով չեն կարողանում փախցնել ու բերել փափկասուն կյանքի, ի դեպ, հիշենք, որ հենց այդ զինվորների ծնողների վստահության քվեի հաշվին եք այժմ Դուք Ձեր պաշտոններում։
Հուսանք, պատասխանը չի ուշանա
Սոնա Աղեկյան
7 հունիսի 2019 թվական

Նմանատիպ գրառումներ