Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Мануел Манукян

Պարո՛ն Փաշինյան, այսօրվա Ձեր գործողություններից խորը հիասթափություն ապրեցի և կարևոր եմ համարում Ձեզ տեղեկացնել այդ ամենի մասին։ Չգիտեմ , միգուցե չեք մտածել, չեք հասկացել, այլ կերպ եք գործել, բայց այսօրվա իրավիճակը ինձ հիշեցրեց Սերժ Սարգսյանի ժամանակները, որը ուղղակի անթույլատրելի է։ Ես հեղափոխության օրերին դուրս եմ եկել փողոց, որ ոստիկանը ձեռք չբարձրացնի անպաշտպան, հասարակ քաղաքացու վրա, եղել ենք ամենալարված կետերում և դա արել ենք հանուն մեր հասարակ քաղաքացիների։ Ես վստահ եմ, որ այսօր Ջերմուկից Երևան էին եկել հարյուրավոր ազնիվ քաղաքացիներ, իրենց երկրի ու բնության համար մտահոգված քաղաքացիներ, նույնիսկ իրենց գրպանից գումար ծախսելով, իրենց միջոցներով եկել հասել են Ձեր դուռը, Դուք՝ որպես ժողովրդի կողմից ընտրված և ժողովրդի հարգանքը վայելող վարչապետ, պարտավոր էիք Բաղրամյան.26֊ ից դուրս գալ, բարևել քաղաքացիներին, հետո նոր իրականացնել Ձեր քննարկումները։ Սա նման է այն հանգամանքին, որ Դուք որևիցե մարզպետի կամ նախարարի կանչեք Ձեզ մոտ, նախարարը կամ մարզպետը չգան, Դուք գնաք իրենց մոտ, ու իրենք դուրս չգան և Ձեզ չդիմավորեն։ Ձեր կողմից ոստիկանապետ նշանակված Վալերի Օսիպյանը ասում է,որ ոստիկանը իրավունք ունի ուժ գործադրելու և բռնությամբ մարդկանց հեռացնելու։ Նախ դա նախկին կլանի համար հարմարեցված օրենքներն են,որոնք այսօր պիտի հեռացվեն, երկրորդ՝ մենք թույլ չենք տալու որևիցե բռնություն հասարակ քաղաքացիների հանդեպ։ Ամեն անգամ այսպես մարդկանց զոռով և ուժով ճանապարհից հեռացնելով հասունացնելու եք մի իրավիճակ, որ նույն հեղափոխության օրերի նման հայրուր հազարավոր մարդիկ դուրս գան փողոց և այդ ժամանակ հաստատ շատ դաժան կլինի Ձեր ու ոստիկաններին հրամաններ տվողների համար։ Ամուլսարի հարցը իր տեղը ունի, բայց այսպիսի հարցերին ուշադիր եղեք և մի՛ հիասթափեցրեք մարդկանց, որովհետև այսօրվա Ձեր գործողությունները շատ նման էին Սերժ Սարգսյանի օրերին կատարվող գործողություններին։ Փակ քննարկում, դարպասները փակ, մարդիկ ոստիկաններով շրջապատված, բռնի ուժ. այս ամենը շատ ցավալի է և դեմ է ժողովրդավար պետության սկզբունքներին։ Ես մշտապես լինելու եմ հասարակ քաղաքացիների կողքին, նրանց անվտանգության համար մտահոգ ,և կապ չունի ինձ համար Դուք կլինեք, թե մեկ ուրիշը։ Ով դեմ դուրս եկավ հասարակ քաղաքացուն, չհարգեց ու չլսեց, մեծամտացավ և իրականությունից կտրվեց, ես դեմ եմ դուրս գալու իրեն։ Ամենավերջում խորհուրդ կտամ Ձեզ, Ձեր թիմի որոշ կեղտերին, աներես, պադոշի նման խցկվածներին ,այլասերվածների պաշտպաններին մաքրել. Ձեզ ամենամեծ հարվածը հասցնում են ու հասցնելու են Ձեր թիմակից կոչեցյալների մեծամասնությունը, ովքեր, պաշտոններ և փողեր տեսնելով, սկսեցին մոլորվել, հղփանալ, չաշխատել՝ մտածելով, որ արդեն վայելելու պահերն են սկսվել առանց գիտակցելու, որ սկսվել են քրտնաջան աշխատելու պահերը, որովհետև անչափ շատ գործեր կան անելու։ Որոշումը Ձերն է, Դուք եք պատասխան տալու ամեն ինչի համար, ես ազնիվ Ձևով Ձեզ խորհուրդ եմ տալիս մաքրել Ձեր կողքերից բոլոր այն լպրծուններին, ովքեր ի վիճակի չեն աշխատելու, պարտադիր չէ , որ դուք հենվեք միմիայն “Իմ քայլը”դաշինքի վրա, Դուք կարող եք հենվել ազգի մեծամասնության վրա,ազատ, անկախ անհատների ուժերից օգտվել, որովհետև Դուք միայն կուսակցապետ չեք, դուք Ձեր իշխանությունը կուսակցությամբ չէ, որ պիտի պահեք, այլ ժողովրդի օգնությամբ։ Կուսակցության օգնությամբ Սերժ Սարգսյան էր պահում, որը դուրս շպրտվեց, բայց, չգիտես ինչու, Ձեր իշխանության կողմից դեռ գործողություն չի կատարվել՝ երկիրը ավերածին պատասխանատվության առաջ կանգնեցնելու։ 
Հուսամ՝ նամակս կհասնի Ձեզ, և Դուք խորությամբ կուսումնասիրեք այն։ Հարգանքներով՝ Մանուել Մանուկյան

Հ.Գ. ես գիտեմ, որ այսօրվա գործողություններին նաև մասնակցել են թալանչիների, նախկին կլանի աջակիցներ, բայց դա կապ չունի. այսօրվա գործողությունները իրականացվել են ազնիվ պահանջով, և մեծամասնությունը եղել են ազնիվ, մտահոգ քաղաքացիներ, այսինքն՝ նույն իրենք՝ ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչներ։

Նմանատիպ գրառումներ