Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. ​Մանուել Մանուկյան

Պարո՛ն Փաշինյան,ես ցանկանում եմ,որ Հայաստանում Ձեր իշխանության չհաջողել և ձաղողվել ուզողների մեջ ամենամեծ ուզողը ես լինեմ, ես գիտեմ ինչի են շատերը ուզում,որ Դուք ձախողվեք՝ որ Ձեզանից վրեժ լուծեն։ Եթե Դուք անկեղծ պայքարեք և հանուն երկրի շահերի չհանձնվեք, ինչքան էլ Ձեզ քննադատեմ, իմացեք շատ եմ ուզում,որ հաջողեք, ա՜խր դրանից ի՛մ ազգն է օգտվելու, ե՛ս, ի՛մ բարեկամները,ընկերները,հարևանները։ Ո՛չ թալանել եմ, ո՛չ սպանել, ինչի չպիտի ես ու իմ նման մարդիկ չուզենանք,որ Դուք և Ձեր իշխանությունը հաջողեք, ախր որ հաջողեք դա մեր նման մարդկանց շահերից է բխում, ուրեմն ոչ մի տրամաբանություն չկա, որ մտածեք հասարակ մարդը չի ուզում ,որ Դուք հաջողեք։ Իմ համար ինչ տարբերություն՝ Դուք կհաջողեք ,թե այլ մարդ, ինձ ավելի շատ ձեռ է տալիս,որ Դուք հաջողեք,որովհետև եթե չհաջողեք, ես ու իմ նմանները էլի պիտի տառապենք և էլի սպասենք մեկ ուրիշի, ով կհաջողի, բայց ինչու, ինչու տառապի մեր ազգը, ինչու մարդիկ ի վերջո բարեկեցիկ չապրեն, ինչու մարդիկ ապահովված չլինեն։ Գիտեք, երբ մարդիկ եսասեր են, անձնական շահերի մասին մտածող, կարծում եմ, որ դրա վրա մեծ ազդեսություն ունի նաև մարդկանց սոցյալական վիճակը, մարդիկ այնքան վատ վիճակում են ապրել, որ երբ մի բան տեսնում են, արդեն ագահավարի վրա են հասնում և միայն իրենց են տեսնում, սոված գայլի հոգեբանություն կա։ Հիմա Դուք պիտի այնքան տաք, ապահովեք , զարգացնեք, բավարարեք, որ այդ մարդիկ 30 տարվա ծանր վիճակից դուրս գան, չվախենան չունենալուց և մտածեն որ շատ ապահովված են, կարիք չունեն կուտակելու և ագահի նման ամեն բան իրենցով անել։ Ինչքան էլ քննադատենք , նեղվենք, պահանջենք, իմացեք որ դա մեր պարտքն է, մենք ենք այդ բարձրագույն իշխանությունը՝ ոչ թե թալանչիները։ Ասել եմ՝ իմ խելքով մտածելու եմ, Ձեր իշխանության օրոք ինչը համարեմ լավ՝ կասեմ լավ է, ինչը՝ վատ, կասեմ վատ է, ո՛չ մեկից չեմ վախենում, ո՛չ մեկից կաշկանդված չեմ։ 


Անկեղծ ասած մինչ այս պահը, չեմ զգացել, որ օրինակ երբ Ձեզ քննադատում եմ, Ձեր հետ չեմ համաձայնվում կամ Ձեր թիմի, դրանից ելնելով Ձեր թիմակիցները ինձ սկսեն սև ցուցակ գցել,քենախնդրություն պահել և այլն, շատ աննկատ տրամադրություններ փոփոխություն եմ ընդամենը զգացել և վերջ։ Այս սկզբունքը գնահատելի է, եթե զգամ, որ քենախնդրություն և այլ հարցեր կան՝ Ձեզ հետ չհամաձայնվելու և Ձեզ քննադատելու հարցում, ես ամենամեծ հիասթափությունս կապրեմ։ Նա, ով չուզեցավ լսել առողջ քննադատությունը կամ ընդհանրապես կոռեկտ քննադատությունը, ուրեմն արդեն շեղված, մեծամտացած, կործանված ղեկավար և մարզ է։ Ավելի լավ է դառը ճշմարտությունը,քան քաղցր սուտը։ Մարդը շատ արագ կշեղվի, երբ նրան ամեն հարցում խաբեն և ասեն ճիշտ ես, անկախ նրանից ճիշտ լինի թե ոչ, շողոքորթողները, Ձեզ սուտ գովացողները, Ձեր աչքը մտնողնեը Ձեզ ամենաառաջինը կարող են շեղել՝ զգուշ եղեք։ Հիշե՛ք,որ խոստացել եք՝ մեզնից գողացված փողերը ետ բերել, բերեք դրանք և տվեք այն մարդկանց, ովքեր 30 տարի է տառապում են՝ հիվանդ, սոված, անտուն, ցավերի մեջ, արեք դա և Աստված Ձեզ ավելի մեծ հնարավորություններ կտա։ Մի բան էլ եմ ուզում ասել, անկախ նրանից, մենք դեմ ենք, թե կողմ Ձեզ, եթե մտածում եք, որ պատրաստ եք մի բան անել ու դա է ճիշտը ուղղակի մեր մոտից չի երևում, Դուք արեք և ապացեք որ ճիշտ եք, բայց միայն բացառություն պիտի լինեն այն որոշումները,որոնց հիմքում ընկած է ազգի անվտանգությունը, բնությունը, մեր երկրի ճակատագիրը, այդպիսի հարցերում Դուք չեք կարող ինքնուրույն որոշում կայացնել, նաև չեք կարող Ձեր թիմով որոշում կայացնել, այդպիսի հարցերում ամբողջ ազգով պիտի որոշում կայացնենք։ 


Հույս ունեմ նամակս կհասնի Ձեզ և դուք անպայման կկարդաք այն։

Հարգանքներով՝ Մանուել Մանուկյան

Նմանատիպ գրառումներ