Բաց նամակ Սերժ Թանկյանին. Մարինա Խաչատրյան

Պարոն Սերժ Սարգսյան …. Էէէէէէ ….. Սերժ Թանկյան,

երեկ տեղեկացա, որ դատապարտել եք Հայաստանի Հանրապետությունում մանկական զարգացման օրրան հանդիսացող Երևանի Պետական Տիկնիկային Թատրոնում սատանիստական համերգի դեմ հանդես եկող անձանց և սատանիստական համերգի տեղի փոփոխությունը։

Տեղեկացնում եմ Ձեզ, որ այդ անձանցից մեկը ես եմ։

Երբ Դուք սեղմում էիք նախկին ռեժիմի ձեռքը և ինչ-որ բանակցություններ էիք վարում, ես «պատերազմ հայտարարեցի» այդ ռեժիմին և իմ կյանքը մի կողմ թողնելով` «ոտք դրեցի պատերազմի դաշտ»։ Դեռ ոտքս այդ դաշտից չեմ քաշել։

Ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով մշտապես բնակվում է Հայաստանում, պատրաստ է իր կյանքը տալ հայրենիքի համար, Հայաստանի պաշտպանության համար զիվոր է լույս աշխարհ բերել, ոչ մի պայմանով ու ոչ մի պարագայում չի գնա այլ երկրում ավելի բարեկեցիկ կյանք վարելու, հայտնում եմ Ձեզ, որ Լավ ենք արել և շարունակելու ենք պայքարը բոլոր ալյասերումների, սատանիզմի, քայքայիչ աղանդների, ադրբեջանամետ խմբակների, հակապետական գործողությունների, հայրենիքի դավաճանների, վաճառված վարձկանների, կեղծ հայրենապաշտների, Հայաստանը փորձադաշտ դարձրածների և նրանց հավասարեցված անձանց, երևույթների ու գործողությունների դեմ։

Տեղեկացնում եմ Ձեզ, որ որքան էլ փորձեք, Դուք երբեք չեք կարողանա հասնել մեծ հայրենասերներ Շառլ Ազնավուրի, Քըրք Քըրքորյանի և այլ ազնիվ ու ազնվարյուն հայերին։

Դուք ինձ համար ավելին չեք քան Քիմ Քարդաշյանը ու Արմենչիկը։ Դեռ ավելին` Քիմ Քարդաշյանը կոնկրետ գործողություններ է ձեռնարկում Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստելու ուղղությամբ, իսկ Դուք միայն խոսում եք։

Չենք մոռացել Հայաստանում Ձեր տուն գնելու և մշտական բնակություն հաստատելու մասին։ Փաստում ենք, որ այս միտքն արտասանվել է մեկ ու կես տարի առաջ և մնացել օդում կախված։

Բա եկեք, բա մշտական բնակություն հաստատեք, բա ապրեք ինչպես մեր մյուս երաժիշտները, մեր բոլորի կողմից սիրված Ռուբեն Հախվերդյանը, Ֆորշը … Թե՞ իրենք Ձեզանից վատ տղերք են …

Պարո՛ն Թանկյան, իմացեք, որ Հայաստանում բազմաթիվ են մարդիկ, ովքեր հասկանում են թե ինչ է տեղի ունեցել, հասկանում են Ձեր դերակատարումն այս ամենում (չմոռանանք նաև պրոֆեսիոնալ դերասանուհի Արսինե Խանջյանին, ով իր դերն այս կատակերգության մեջ փայլուն խաղաց)։

Հայտնում եմ Ձեզ, որ անկախ որոշների կամքից ու պատվերից, Հայաստանի Հանրապետության քաղաքացին մերժում է սատանիզմի, այլասերումների, փորձարկումների և նման պղծությունների գոյությունն ու տարածումը մեր հայրենիքում։

Եվ ոչ-ոք,այդ թվում նաև Դուք, չեք կարող մեզ հակառակ միտքը ներարկել, որքան էլ փորձեք «ճնշում գորածդրել» և «ամոթանք տալ»։

Ի դեպ …. Չե՞ք պատրաստվում Ձեր պարտքը տալ հայրենիքին` ծառայելով Հայոց Բանակում։ Թե՞ Դուք էլ եք կիսում այն կարծիքը, որ մեր հերոս տղերքն անիմաստ զոհվեցին։ 
Հավերժ փառք մեր հերոսներին։

Ասե՛ք, որ գալու եք ու տուն գնեք մեր սահմանամերձ Տավուշում, որ ծառայելու եք Հայոց Բանակում։ 
Ասեք էլի …. միևնույն է սովոր եք նման ստեր տարածել, թող լինի հերթականը։ Մարդկան մի որոշ խավ էլ քոմենթներում Ձեր մարմնի ինչ-որ ինտիմ հատվածի հետ կսկսի բարեկամություն անել (բնորոշ է որոշներին)։

Հ.Գ. Երբ պատերազմի դաշտում թուրքը հարձակվում է, հայը չի ընկնում ձևականությունների հետևից։ Տեղում չեզոքացնում է սպառնալիքն ու անառիկ պահում մեր հայրենիքի սահմանները։ Հայը պատերազմը հաղթելու է նաև երկրի ներսում։

Serj Tankian

Նմանատիպ գրառումներ