Բելլա Հադիդը Փարիզի նորաձևության շաբաթվա ցուցադրությանը սար հիշեցնող գլխարկ և տպավորիչ հարսանյաց զգեստ է ներկայացել (լուսանկարներ):

Ամերիկուհի սուպերմոդել Բելլա Հադիդը բեմ է բարձրացել Փարիզի նորաձևության  շաբաթվա շրջանակներում՝ ներկայացնելով բրիտանացի դիզայներ Վիվիեն Վեսթվուդի հավաքածուն:

Ինչպես գրում է Daily Mail-ը, 22-ամյա Հադիդը շաբաթ ներկայացրել է Վեսթվուդի արտասովոր հավաքածուի ամենատպավորիչ հանդերձները: Նա բեմահարթակով անցել է հսկայական, սար հիշեցնող ժանյակավոր գլխարկով:

Հաջորդ ապշեցուցիչ հանդերձանքը, որով ամերիկուհին քայլել է հանդիսականի առաջ, հարսանեկան զգեստն է եղել՝ լայն կիսաշրջազգեստով և ժանյակազարդ, կիսաթափանցիկ թևքերով, ինչպես նաև համապատասխան սպիտակ անձրևանոցով:

Նմանատիպ գրառումներ