«Բլյոդանսը խելագարվել է»․ արտիստուհին կրքոտ եւ ագրեսիվ առաջարկ է արել (Տեսանյութ):

Էվելինա Բլեդանսը երկրպագուներին շփոթեցրել է նոր տեսանյութով: Արտիստուհին իր Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում ԲԴՍՄ-ի ոճով հագուստով է, իսկ ձեռքին մտրակ է։

Կադրում հեռուստահաղորդավարուհին ոտքերը լայն բացած նստած է աթոռին։ Արտիստուհին կրում է սեւ կաշվե բոդի, ինչպես նաեւ թեւնոցներ եւ նույն ոճի վզնոց։ Էվելինայի գլուխը զարդարում է շողշողացող թագը, իսկ կնոջ ձեռքին երկար մտրակ է։

«Ի՞նչ եք կարծում, ընկերներ, ում համար եմ պատրաստել այս մտրակը։ Ու՞մ եմ ապտակելու։ Ու՞մ ապտակեմ», — ասել է աստղը։

«Պետք չէ մտածել, որ Էվելինա Բլեդանսը խելագարվել է», — նախազգուշացրել է նա։

Երկրպագուների կարծիքներն այդ կերպարի վերաբերյալ բաժանվել են։  Հետեւորդների մի մասը հրճվել է սուր թեմայից, մյուս մասը՝ արտիստուհուն քննադատել է գռեհիկ վարքի համար։

Նմանատիպ գրառումներ