Բոլորը գիտեն Քոչարյանի վարկանիշը. հորդորում եմ նրան նախագահ չանվանել. Ալեն Սիմոնյան. aravot.am

«Ինձանից էլ լավ գիտեք մարդկանց վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, նրա վարկանիշը, բոլորս գիտենք։ Հորդորում եմ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մասին խոսելիս չօգտագործել նախագահ բառը, որովհետև նրանք երբևէ չեն ընտրվել որպես նախագահ»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Մարտի մեկի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն  հայտարարությանը, թե ինքը պատրաստվում է միանալ ՀՀ-ում ձևավորվող ընդդիմադիր քաղաքական ուժերին, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ «Մենք ամեն ինչ հիշում ենք ու գիտենք, հիշում ենք Մարտի մեկը, ոչինչ չի մոռացվել, իսկ մնացածի պատասխանը կտա դատարանը»:

aravot.am

Նմանատիպ գրառումներ