Գագիկ Ծառուկյանի ընկերոջ մասով դատարանը որոշում կայացրեց:

«Մուլտի Գրուպ» ընկերության տնօրեն, «Սթոնս» ՍՊ ընկերության սեփականատեր Սեդրակ Առուստամյանը կմնա ազատության մեջ՝ դատարանի որոշմամբ:

  Տեղեկացնենք, որ Սեդրակ Առուստամյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-189-րդ հոդվածի 3-րդ, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասերով: Նույն գործով անցնում են նաեւ երկու այլ անձիք՝ Գուրգեն Սարգսյանն ու Սուրեն Ավագյանը, որոնք մեղադրվում են քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-189-րդ հոդվածի 3-րդ և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասերով (փողերի լվացում, խոշոր չափով հարկերից խուսափել, կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվել):

Նմանատիպ գրառումներ